Սպորտ 4 տարի առաջ - 16:45 04-08-2021

Չիրացրեցինք մեր հնարավորությունները․ Մեր սպասելիքները չիրականացան․ Կարեն Գիլոյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Տոկիոյից ամփոփել է օգոստոսի 3-ին կայացած մրցելույթները, որոնց արդյունքներով Հայաստանի ներկայացուցիչներ, ըմբիշ Արթուր Ալեքսանյանն ու ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը դարձան Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ, իսկ ըմբիշ Կարապետ Չալյանը պարտվեց բրոնզի համար պայքարում։

«Չիրացրեցինք մեր հնարավորությունները։ Մեր սպասելիքները չիրականացան։ Իհարկե, դրա համար կան բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններ։ Իհարկե, առկա է մրցավարական անճշտություն։ Իհարկե, կան նաև այլ պատճառներ, բայց իրականությունն այն է,որ մենք երեկ կարող էինք ունենալ երկու ոսկե և մեկ բրոնզե մեդալ, բայց ունեցանք երկու արծաթե մեդալ։

Այստեղ մի հետաքրքիր տրամաբանություն կա։ 2000 և 2004 թվականներին՝ Սիդնեյում և Աթենքում, մենք բրոնզի համար էլ երջանիկ կլինեինք։ Սիդնեյում մեկ բրոնզ ունեցանք, իսկ Աթենքում առհասարակ մեդալ չունեցանք, հիմա երկու արծաթ ունեցանք, Բաչկովն առնվազն բրոնզե մեդալ է ապահովել ու շարունակում է պայքարը, Վազգեն Թևանյանն էլ դեռ չի սկսել, բայց մենք խոսում ենք անհաջողության մասին։Այո, ինչ-որ տեղ անհաջողություն է, բայց սա սպորտ է, ու բոլորն էլ գալիս են մեդալի հետևից։ Արթուր Ալեքսանյանից միայն ոսկի էինք ակնկալում․ դա բնական է, նա Օլիմպիական չեմպիոն է, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, բայց նախ կարծում եմ՝ ազդրի վնասվածքն իր խոսքն ասաց, աննշան վնասվածքն անգամ կարող է իր բացասական ազդեցությունն ունենալ եզրափակչում, ու նաև այստեղ մրցավարական որոշակի խնդիր կար։ Արթուրն ամենևին էլ ակտիվ չէր, ձեռքը գուցեև ոտքին դիպավ, բայց այստեղ մրցավարները պարտավոր էին դա չնկատել, չնշել։

Ինչ ասեմ, պետք է քննարկենք, վերլուծենք, որպեսզի հասկանանք, թե ինչ սխալներ թույլ տվեցինք ու ինչպես պետք է դրանք հետագայում ուղղենք»,- ասել է Կարեն Գիլոյանը։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան