Ուղիղ եթեր

2021 թվականին Արցախի բյուջեի 73 %-ը վճարել է ՀՀ կառավարությունը. պատմական բյուջե է. Փաշինյան

Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:07 31-05-2022
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է 2021 թվականի բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները։

Փաշինյանը, անդրադառնալով 2021 թվականին արված ծրագրերին, ասաց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո իրականացրել է 136 մլրդ դրամի ծրագիր, 120 մլրդ դրամ է հատկացվել 2021 թվականին։

«Այդ գումարը օգտագործվել է մի մասը ուղիղ, մյուս մասը՝ Արցախի կառավարության միջոցով։ Օրինակ՝ Արցախի բնակչության կոմունալ ծախսերի վճարում, 2021 թվականին Արցախի ամբողջ բնակչության կոմունալ ծախսերը վճարել է ՀՀ կառավարությունը, որն իր մեջ ներառում է հոսանք, ջուր, գազ, ինչպես նաև կապի ծառայությունները։ Արցախի պետական հատվածի ամբողջ աշխատավարձը նույնպես վճարել է ՀՀ կառավարությունը։ ԱԺ պատգամավորիներից սկսած, վերջացրած ուսուցիչներով՝ բոլորի աշխատավարձերը 2021 թվականի ընթացքում վճարել է ՀՀ կառավարությունը։ Արցախի առողջապահության ծախսերը, ՀՀ քաղաքացիների վճարած հարկերի հաշվով՝ տրվել է նաև միանվագ աջակցություն, մի քանի ամիս 108 հազար մարդու՝ 68 հազար դրամ»։

Ամփոփիչ զուգահեռներ անցկացնելով՝ ասաց, որ 2021 թվականին Արցախի բյուջեն եղել է 174 մլրդ դրամ, որից 128 մլրդ դրամը ՀՀ կառավարության վճարած գումարն է.

«Այսինքն՝ հետպատերազմական շրջանում Արցախի բյուջեն պատմական մեծ բյուջե է ունեցել․ Արցախը երբեք այդքան բյուջե չի ունեցել, և ՀՀ-ն երբեք այդքան մեծ ծավալով Արցախին աջակցություն չի ցուցաբերել։ Այսինքն՝ ՀՀ աջակցությունը 2021 թվականին Արցախին աճել է 122 %-ով կամ 70 մլրդ դրամով, իսկ Արցախի բյուջեն ընդհանուր առմամբ աճել է 48 %-ով՝ 45 մլրդ դրամով։ Այսինքն՝ 2021 թվականին Արցախի բյուջեի 73 %-ը վճարել է ՀՀ կառավարությունը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:56 Ալավերդիում այսօր հրաժեշտ են տալիս ինքնասպան եղած զինծառայողին
11:25 Ահասարսուռ լուրը կայծակի արագությամբ տարածվեց. ով է Վայքում վրաերթից մահացած 8-ամյա տղան
22:00 4 անշարժ գույք, 4.3 մլն ավանդ, 4․6 մլն կանխիկ, 33․8 մլն եկամուտ․ Սրբուհի Գալյանի ունեցվածքը
19:06 Եթե տերտերները ըդքան անմեղ ու սուրբ են, ընչի՞ չեն հակադարձե. գյումրեցի վաճառական
15:10 Երբ տրանսպորտը 100 դրամ էր, բոլորն էլ վճարում էին․ տուգանելը ճիշտ չէ․ հարցում
17:02 Աբովյանում մայրը զուգարանում ծննդաբերելուց հետո փորձել է սպանել նորածնին․ armlur.am
18:17 Չնայած Ադրբեջանը ՌԴ-ի օգնությամբ Արցախը գրավեց, Ալիևը գիտի՝ Պուտինը կարող է թիկունքից հարվածել
16:20 Դեղերը պակասում են, գները՝ աճում. դեղատներում վիտամին C և թորած ջուր չկա
23:47 Զելենսկին Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդին զրկել է քաղաքացիությունից
22:35 Առաջարկել են Թուրքիա-Հայաստան սահմանին գտնվող անցակետը «Թալեաթ փաշա» վերանվանել