Ներքին 3 ամիս առաջ - 09:00 20-06-2026

Առյուծի վանդակից մինչև բասկետբոլի օղակ. «Մայր Հայաստան»-իշխանություն քաղաքական խոսույթը

Նախընտրական թեժ ու դրամատիկ օրերին հանրությունը սպասում էր, թե ով է ի վերջո հայտնվելու «առյուծի վանդակում»։ Ներկայում ականատես ենք լինում քաղաքական էլիտայի իսկապես տարօրինակ վարքագծի։

Այն ժամանակ, երբ ընդդիմադիր դաշտի առանցքային դեմքերից մեկը՝ «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը, հայտնվել էր քաղաքական ու իրավական ամենախիստ մեղադրանքների թիրախում, իսկ խոշոր քաղաքական ուժերի ղեկավարներն ու վարչապետ Փաշինյանը գրեթե ամեն օր միմյանց խոստանում էին ծանր ճակատագիր, թիկունքում ընթանում էր բոլորովին այլ օպերացիա։

Այս ամբողջ աշխարհաքաղաքական ու ներքաղաքական աղմուկի ֆոնին, «Մայր Հայաստան» խմբակցության առանցքային դեմքերից Մանուկ Սուքիասյանը դիմում է քաղաքապետին Շերամի փողոցի բակերից մեկում ինչ-որ բասկետբոլի զամբյուղի վնասված լինելու «դարակազմիկ» հարցով՝ պատրանք ստեղծելով, թե զբաղված է ժողովրդի խնդիրներով։

Քաղաքապետարանն էլ, իհարկե, մեծ հպարտությամբ շտապել է զեկուցել, որ «խնդիրը կարգավորվել է», և զամբյուղի զոդման աշխատանքներն իրականացվել են։



Այսպիսով, քաղաքային իշխանությունը ընդդիմության բարձրացրած հարցը լուծում է՝ զոդելով մի քանի երկաթե կոնստրուկցիա և ստեղծելով կառուցողական երկխոսության պատրանք։

«Մայր Հայաստան» դաշինքը, որը մշտապես հանդես է գալիս գլոբալ փոփոխությունների, երկրի փրկության և արմատական բարեփոխումների լոզունգներով, մայրաքաղաքի կառավարման մակարդակում իր գործունեության թիրախ է դարձնում կոմունալ մանր խնդիրը։

Իրականում, բասկետբոլի օղակ վերանորոգելը վարչական շրջանի կամ համատիրության շարքային աշխատակցի պարտականությունն է, այլ ոչ թե ավագանու խմբակցության ղեկավարի քաղաքական կշիռն ու ժամանակը վատնելու պատճառ։

Նմանատիպ թղթաբանությունները, թերևս, ձեռնտու են թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը։ Սա ստեղծում է «աշխատող ընդդիմության» և «ականջալուր իշխանության» կեղծ պատրանք։ Քաղաքապետարանի համար շատ ավելի հեշտ է մի քանի րոպեում զոդել երկաթե կոնստրուկցիան ու փակել ընդդիմության բերանը, քան պատասխանատվություն կրել ձախողված տրանսպորտային բարեփոխումների, աղբահանության ճգնաժամի կամ բյուջեի անարդյունավետ վատնման համար։

Այսպիսով, մինչ հանրությանը հրամցվում են բակային «հաջողության պատմություններ», Երևանը շարունակում է խեղդվել համակարգային խնդիրների մեջ։ Ենթադրելի է, որ երևանցին ընդդիմադիր ավագանուն ձայն է տվել քաղաքային կառավարման համակարգը փոխելու, կոռուպցիոն ռիսկերը վերհանելու և լայնածավալ բարեփոխումներ պահանջելու համար։ Երբ այդ ամբողջ պոտենցիալը սահմանափակվում է բասկետբոլի վնասված օղակների հաշվառմամբ, դա արդեն ոչ թե քաղաքական գործունեություն է, այլ սեփական անգործությունը կոսմետիկ քայլերով քողարկելու էժանագին փորձ։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է