Ներքին 1 տարի առաջ - 17:45 26-08-2024

Կարող է` մի շաբաթից էլ որոշի, որ պետք է պարան թռնի կամ օղակ խաղա․ Նաիրա Զոհրաբյան

Երեկվանից քննարկվում է Սևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու մի խումբ հեծանվորդներիի գնացքով հեծանվարշավը, որտեղ Փաշինյանի գուլպաներին եռագույնն է, իսկ սպորտային տրուսիկին՝ եռագույնը շրջված տեսքով ու Արագած լեռը։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց «Անվտանգություն և ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ։

«Մենք այնքան ենք արդեն որպես ազգ, որպես ժողովուրդ դարձել բոլոր տեսակի բարոյական հիվանդությունների դեմ անպաշտպան, որ դադարում ենք արձագանքել այսպիսի անտրամաբանական երևույթների։ Եթե մի հասարակություն կուլ տվեց Արցախի հանձնումը, եթե մի հասարակություն կուլ տվեց Հայաստանի պետականության մասնատումը, Տավուշի գյուղերի հանձնումը՝ այդ հասարակությունից պահանջես, որ նա ընդվզի պետական խորհրդանիշների պղծման դեմ, ընդվզի, որ եռագույնը կարող է հայտնվել որևէ մեկի գուլպայի վրա՝ անիմաստ է։ Եթե մի հասարակության շարժիչ ուժը ատելությունն է, չարությունը և աբիժնիկությունը, այդ հասարակությունը մեծ քայլերով ինքնասպանության գնացող հասարակություն է»,- նկատեց նա։

Զոհրաբյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի հեծանվային ներկայացումները շեղում են հասրակությանը այսօրվա ավելի լուրջ, օրակարգային խնդիրներից։

«Իրենց հեծանիվները, լոբիները հանրության ուշադրությունը շեղում են և տանում այլ տեղ։ Նիկոլը օրակարգ չունի, չգիտի՝ ինչով զբաղվի։ Հայաստանի խնդիրերով էլ իրեն թույլ չեն տալիս զբաղվի։ Հայաստանի խնդիրները որոշում են այլ տեղ ու իրեն ասում՝ կհանձնես սա, սա, սա։ Նա տոտալ պարապ ա։ Մի օր պարապությունը լցնելու համար ոտանավոր է գրում, մի օր բադրիջան ա առնում։ Հիմա հեծանիվի կայֆ ա տվել, կարողա՝ մի շաբաթ հետո որոշի, որ պետք ա պարան թռնի կամ օղակ խաղա։ Դա նրանից է, որ նա չունի անելիք։ Մեր երկիրը նստած է պայթյունավտանգ լավայի վրա, իսկ մեր ղեկավարը 24 ժամ պարապ է։ Ես չեմ հիշում նախկին որևէ ղեկավարի, որ մի տասը օրից ավելի մեկնած լինի արձակուրդ»,- ասաց Զոհրաբյանը։

Զոհրաբյանը մեզ հետ զրույցում նաև հիշատակեց մի դեպք, երբ Covid 19 համաճարակի ժամանակ մի կանադահայ իրեն նվիրել էր եռագույնով դիմակ և Նիկոլ Փաշինյանի աջակիցները մեղադրում էին նրան այն կրելու համար։

«Այդ դիմակը ես դնում էի դեմքիս, չէի դնում վարտիքիս, գուլպայիս կամ կոշիկիս։ ՔՊ կուսակցության ցածրապրոբ կին պատգամավորները և նիկոլական ողջ ՊՈԱԿ-ը հանձակվեցին ինձ վրա, որ ինչպե՞ս կարելի է հայկական եռագույնով դիմակ կրել։ Հիմա երկրի վարչապետը հայկական եռագույնը կրում է, այն էլ գլխիվայր շուռ տված, հայկական պետական խորհրդանիշը կրում է իր վարտիքին և մենք չենք տեսնում ո՛չ հանրության կողմից արձագանք, ո՛չ էլ Նիկոլական ցածրապրոբ կին պատգամավորների հիստերիկ ճղրտոցը, որ իրենք բարձրացրել էին իմ դեմքում»,- եզրափակեց նա։


Հավելենք նաև, որ տեսանյութի լայն տարածում գտնելուց հետո Փաշինյանը փոխել է և՛ անդրավարտիքը, և՛ գուլպաները։

Հիշեցնենք, որ Փաշինյանն ակտիվորեն քննարկում էր Արարատ ու Արագած լեռների հետ կապված թեման՝ անընդհատ շեշտելով, որ «Արագածը ՀՀ-ում է, Արարատը ՀՀ-ում չէ»։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան