Դեղորայքի գինն ու դրա հասանելիությունը շարունակում են մնալ քաղաքացիներին հուզող խնդիրներից մեկը։ Շատերի համար դեղերի ձեռքբերումը լրացուցիչ ֆինանսական բեռ է, հատկապես երբ դրանց անհրաժեշտությունը մշտական է։
Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիների կարծիքով՝ Հայաստանում դեղորայքը թանկացե՞լ է, և արդյոք մինչ այդ թա՞նկ է եղել։
Հարցվածներից մեկն ասաց, որ Վրաստանի և այլ երկրների համեմատ՝ Հայաստանում դեղերը թանկ են։ Նրա կարծիքով՝ սա տնտեսական բռնություն է, հատկապես տարեցների նկատմամբ։
Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ դեղորայքի թանկացում չկա, և Հայաստանում դեղերը Ռուսաստանի համեմատ ավելի էժան են ու որակապես ավելի լավը։
Հարցվածներից մեկը կարծիք հայտնեց, որ դեղերը շատ թանկ են և շատերի համար անհասանելի։ Նա ընդգծեց, որ կան նաև դեղեր, որոնք Հայաստանում չկան, և անհրաժեշտ է պատվիրել այլ երկրներից։ Նրա խոսքով՝ երբ որևէ ապրանք թանկանում է, հետագայում դրա գինը երբեք չեն իջեցնում։
Մանրամասները՝ տեսանյութում։