Այսօր՝ օգոստոսի 10-ին, դերասան Սուրեն Փահլևանյանի և հաղորդավարուհի Յանա Դանիելյանի դուստրը՝ Ադելը, նշում է ծննդյան տարեդարձը։ Ծնողները սոցիալական էջերում գրառումներով են շնորհավորել իրենց դստեր տոնական օրը։
Դերասանն ինստագրամյան էջում հրապարակել է դստեր լուսանկարը և կից կատարել գրառում՝ անկեղծանալով իր հայրական զգացմունքների մասին.
«Այսօր իմ մինուճար աղջկա ծննդյան օրն է։ Իմ կյանքի ամենամեծ սերը, ամենաթանկ նվերը, ամենալուսավոր պատճառը՝ ժպտալու և հպարտանալու։
Տարիներն անցնում են, դու մեծանում ես, բայց ինձ համար միշտ մնում ես իմ փոքրիկ աղջիկը։ Ուզում եմ կյանքը քեզ տա այն ամենալավը, ինչին արժանի ես՝ առողջություն, սեր, երջանկություն ու մարդկանց, ովքեր միշտ կգնահատեն քո բարի սիրտը։ Ծնունդդ շնորհավոր, իմ աղջիկ։ Պապան քեզ անսահման սիրում է»,- գրել է Սուրենը։
Դստեր ծննդյան օրը անհաղորդ չի թողել նաև մայրիկը՝ Յանա Դանիելյանը։ Հաղորդավարուհին դստեր լուսանկարին կից կատարել է հակիրճ, բայց անսահման սեր արտահայտող մակագրություն.
«Ծնունդդ շնորհավոր, իմ աշխարհ»։
Երկրպագուներն ու հետևորդները մեկնաբանությունների բաժնում շտապել են միանալ աստղային ծնողների շնորհավորանքներին՝ փոքրիկ Ադելին մաղթելով անհոգ, երջանիկ ու լուսավոր ապագա։
Թամարա Քալանթարյան