Առաջին անգամ ապացուցվեց, որ Ռուսաստանը չունի թիկունք և չի կարող կռվել առանց Հյուսիսային Կորեայից մատակարարումների, այս մասին գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Այսօր մեր Ուկրաինայի զինված ուժերը հասան ևս մեկ նվաճման. հարված է հասցվել ևս մեկ ռուսական նավթավերամշակման գործարանի, և այն էլ զգալի հեռավորության վրա՝ ավելի քան 2,500 կիլոմետր։ Եվ սա Տոբոլսկում էր, Սիբիր։ Այժմ այս տարածաշրջանը նույնպես հասանելի է մեր խորը հարվածների համար։
Սա շատ նշանակալի նվաճում է ուկրաինացի զինվորների համար։ Ես շնորհակալություն եմ հայտնում բոլորին իրենց ճշգրտության համար։ Կլինեն ուկրաինական ավելի խորը հարվածներ, որոնք պետք է ցույց տան Ռուսաստանին և ռուս ժողովրդին, որ խաղաղությունը կարևոր է։
Մենք ունենք Ռուսաստանում ներքին հարցումների տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ այնտեղ այն մարդկանց թիվը, ովքեր կցանկանային տեսնել պատերազմի ավարտը, արդեն աճում է։ Եվ սա պետք է լինի ավելի շոշափելի։ Որպեսզի Պուտինը և նրա վարչակազմը, նրա ԱԴԾ գործակալները և ագրեսոր պետության մյուս բոլոր անդամները հասկանան, որ խաղաղությունից բացի այլընտրանք չկա։
Այսպիսով՝ Ռուսաստանի պատմության մեջ արձանագրվեց, որ նրանք այլևս չունեն անվտանգ ռազմավարական թիկունք։ Եվ առաջին անգամ արձանագրվեց, որ նրանք չեն կարող կռվել առանց Հյուսիսային Կորեայից մատակարարումների»,- գրել է Ուկրաինայի առաջնորդը Telegram-ում։