Դերասան և երգիչ Գոռ Հակոբյանը, ով որդու՝ Ֆելիքսի բուժման նպատակով գտնվում է Գերմանիայում, շարունակում է սոցիալական էջերում կիսվել նորություններով ու ներկայացնել որդու առողջական վիճակի ընթացքը։ Արտիստը հերթական տեսանյութն է հրապարակել:
Տեսանյութում Գոռ Հակոբյանը պատմել է, որ որդին հիվանդանոցից պոնչիկ է ցանկացել։ Դերասանը որոշել է անձամբ իրականացնել փոքրիկի ցանկությունը և հենց իր ձեռքերով պատրաստել է թարմ ու համեղ պոնչիկները։
Հոլովակն անմիջապես արժանացել է օգտատերերի հիացմունքին։ Մեկնաբանությունների բաժնում հետևորդները բազմաթիվ ջերմ խոսքեր են ուղղել Գոռին՝ փոքրիկ Ֆելիքսին մաղթելով շուտափույթ ապաքինում և լիարժեք առողջություն։