Ներքին 1 ժամ առաջ - 21:58 10-08-2026

Թուրք ժողովուրդը պատրաստ է սահմանի բացմանը. Կարօ Փայլան

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Թուրքիայի մեջլիսի նախկին պատգամավոր Կարօ Փայլանը Oragir.News-ի հետ զրույցում անդրադարձել է հայ-թուրքական սահմանի բացմանը և ասել, որ թուրք ժողովուրդը պատրաստ է սահմանի բացմանը։

«Թուրք ժողովուրդը պատրաստ է սահմանի բացմանը, պետք է փոխվի արևմտյան ժողովրդի ճակատագիրը»,- ասել է նա։

Փայլանի կարծիքով՝ հայ-թուրքական սահմանի բացումը հիմա ձեռնտու է երկու կողմերին։

Թուրքիայի մեջլիսի նախկին պատգամավորն անդրադարձել է նաև այլ հարցերի։

Հիշեցնենք, որ օրերս Աքյաքայի քաղաքապետ Էրդուգեր Թոփթաշը հայտարարել էր, որ Թուրքիայում սկսել են դեպի Գյումրի տանող երկաթուղային հատվածի վերակառուցումը։

Թոփթաշը հայտարարել էր, որ երկաթուղային ենթակառուցվածքի վերականգնումը տնտեսական օգուտներ կբերի երկու երկրներին և համագործակցության հնարավորություններ կբացի գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված