Ներքին 1 տարի առաջ - 13:59 13-04-2025

Հայ-թուրքական երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատմանը, սահմանի բացմանը, այլև լայնածավալ առևտրին. Միրզոյան

Հայ-թուրքական երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտական ​​հարաբերությունների պաշտոնական հաստատմանը և սահմանի բացմանը, այլև լայնածավալ առևտրին. այս մասին, TRT-ի փոխանցմամբ, Անթալիայում միջազգային դիվանաֆիտական ֆորումի շրջանակում Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպումից հետո ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Մենք երկուսս էլ հասկանում ենք, որ վերջնական նպատակը հարաբերությունների լիարժեք կարգավորումն է, ներառյալ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատումը և ամբողջ սահմանի բացումը։ Մեր երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտական ​​հարաբերությունների պաշտոնական հաստատմանը և սահմանի բացմանը: Խոսքը լայնածավալ առևտրի մասին է: Քննարկել ոնք նաև որոշ համատեղ էներգետիկ նախագծեր և երկրների միջև տարանցման հնարավորություններ»,- ասել է ԱԳ նախարարը։

Նրա խոսքով՝ իրենք անդրադարձել են միջազգային ֆորումներում համագործակցության թեմային։

«Որովհետև իրականությունը ցույց է տալիս, որ երբեմն, երբ խոսքը վերաբերում է, օրինակ, մերձավորարևելյան խնդիրներին, մեր հայացքները, մեր ընկալումները ավելի մոտ են, քան կարելի է ենթադրել», - հավելել է նա:

ԱԳ նախարարն ընդգծել է, որ Անկարայի և Երևանի միջև արդեն որոշակի քայլեր են ձեռնարկվել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են «օդային տարածքի օգտագործումը», և երկու երկրների փորձագետները քննարկումներ են անցկացրել Մարգարա-Ալիկան սահմանային անցակետի և Գյումրի-Կարս երկաթուղու վերաբերյալ։

Այնուամենայնիվ, նա խոստովանել է, որ որոշ ոլորտներում առաջընթացը կանգ է առել:

«Մենք պայմանավորվածություն ունեինք սահմանը բացելու երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև դիվանագիտական ​​անձնագրեր ունեցող Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիների համար։ Ցավոք , այս պայմանավորվածությունը դեռևս կյանքի չի կոչվել»,- ասել է նախարարը։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան