Ներքին 1 ամիս առաջ - 17:50 27-05-2026

Պեռաշկի ուտողները պետք է ընտրեն պեռաշկի ուտողներին. մենք ձեզ խեղդելու ենք ձեր սև «իկրայի» մեջ. Փաշինյան

8 միլիարդ թալանված, ստվերում գտնվող գումար ես վերադարձել եմ Հայաստանի պետական բյուջե ու հիմա այն գումարները, որ իրենց գրպանն էր հոսում, հիմա ձեր գրպանն է հոսում:

Այս մասին Կոտայքի մարզում ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Ո՞նց է հոսում ձեր գրպանը, թոշակների տեսքով: Ես 8 տարի վարչապետ եմ, 7 տարբեր որոշումով անդրադարձել եմ թոշակին, նվազագույն թոշակը եռապատկել ենք: Ո՞նց է հոսում ձեր գրպանը, առողջության ապահովագրության տեսքով։ Սիրելի՛ երիտասարդ մայրիկներ, ձեր մինչև 18 տարեկան երեխեքի առողջապահական նվազագույն կարիքները հոգում է պետական բյուջեն։ Ձեր 65+ տարիքի ծնողների նվազագույն առողջապահական կարիքները հոգում է պետական բյուջեն։
Ինչո՞ւ է այդպես, ժողովուրդ ջան, մի պարզ պատճառով, որովհետև ՀՀ-ն սիրում է իր քաղաքացիներին, սիրում է ձեզ՝ բոլորիդ, երեխաներին, ծնողներին, քույրերին, եղբայրներին և սա է, որ փոխվել է, այդ սերն է, պետության սերը՝ քաղաքացու նկատմամբ և քաղաքացու սերը՝ պետության նկատմամբ, իշխանության սերը՝ ժողովրդի նկատմամբ և ժողովրդի սերը՝ իշխանության նկատմամբ»,-նշել է նա:


Փաշինյանի խոսքով՝ երեխաները զգում են պետության սերը ու նրանք հետագայում ավելի ուժեղ քաղաքացիներ են լինելու:

«Իսկ այն մարդիկ եկել, ասում են՝ 300 հազար ադրբեջանցի: Իրենց թվում է, թե մեզ մեղադրում են այդ թեմայով: Իրենք իրականում, լրտեսաբար ուզում են բացեն այդ թեման, ուզում են կոնֆլիկտի և արյունահեղության նոր էջ բացեն, բայց մենք իրար հետ դա թույլ պիտի չտանք, որովհետև պատերազմի եռագլուխ կուսակցությունը պետք է ջախջախվի այս ընտրություններում, բայց ջախջախվի ոչ թե կառավարության առաջ, այլ ժողովրդի առաջ, ձեր առաջ, որովհետև նրանք մեր դեմ չեն, նրանք ձեր դեմ են։

Մենք ո՞վ ենք, մենք ձեր ծառաներն ենք, դուք երբ ուզենաք, ինձ կարող եք փոխել՝ որպես վարչապետ, իսկ երբ հանկարծ դրանցից մեկը ձեզ խաբելով հայտնվեց վարչապետի պաշտոնին, մանավանդ 2018 թվականի հեղափոխության դասը ունենալով, մի տոկոսի շանս ձեզ չեն տա»,-ասաց Փաշինյանը:

«Այսօր նայում են, ասում են՝ արա, հլը նայեք, պեռաշկի է ուտում։ Հիվանդնե՛ր, դուք սովորեք, ես պեռաշկի ուտում եմ, որովհետև Հայաստանի սովորական քաղաքացի եմ, ես ուտում եմ, որովհետև երեխեքն էլ են ուտում և ասում եմ՝ այս ընտրություններում «պերաշկի» ուտողները պետք է ընտրեն «պերաշկի» ուտողներին:

Ձեր ժամանակ թոշակառուն նույնիսկ պեռաշկի և կարտոշկա ուտելու հնարավորություն չուներ, որովհետև 2018 թվին նվազագույն թոշակով, նույնիսկ պեռաշկի և կարտոշկա մի ամսվա համար մի թոշակառուն չէր կարա առներ: Դուք թոշակառուից գողանում էիք, որ սև «իկրա» զխտկվեք: Մենք ձեզ խեղդելու ենք ձեր սև «իկրայի» մեջ»,- ասաց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել