Ներքին 47 րոպե առաջ - 19:50 17-10-2026

Հայաստանն ու Ղրղզստանը համագործակցելու են Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանության ուղղությամբ

Հայաստանի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր։

Հուշագրով նախատեսվում է փորձի և գիտական տվյալների փոխանակում՝ լճերի էկոհամակարգերի ուսումնասիրության, մշտադիտարկման, տեղական ձկնատեսակների պահպանության, ջրային աղտոտման կանխարգելման և կլիմայի փոփոխության ազդեցության գնահատման ուղղություններով։

Այս մասին տեղեկացնում է ՇՄՆ-ը։

«Կզարգանա նաև «Սևան» ազգային պարկի և Իսիկ Կուլի պահպանվող տարածքների միջև անմիջական համագործակցությունը՝ նպաստելով երկու լճերի բնական ժառանգության պահպանությանը»,-նշված է հաղորդագրությունում։