Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 10:48 01-11-2021

Տղամարդը խեղդելու եղանակով սպանել է կնոջը, այնուհետև փորձել է ինքնասպան լինել

Հոկտեմբերի 31-ին, ժամը 13:50-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ եղբայրը սպանել է կնոջը և փորձել ինքնասպան լինել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից, մանրամասնելով, որ դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը Երևան քաղաքի Սուվորովի փողոցի տներից մեկի խոհանոցի հատակին հայտնաբերել է նույն տանը բնակվող 46-ամյա կնոջ դին՝ պարանոցի շրջանում բռնության հետքերով, և վերջինիս ամուսնուն, ով դաստակների շրջանում կտրած վերքերով տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ամուսինները անձնական հարցերի շուրջ տարաձայնություններ են ունեցել, և վերջին ամիսներին նրանց հարաբերությունները եղել են լարված:

Նախնական տվյալներով՝ դեպքի օրը վիճաբանություն է տեղի ունեցել նրանց միջև, որի ժամանակ տղամարդը խեղդելու եղանակով սպանել է կնոջը, այնուհետև խոհանոցային դանակով կտրել իր ձեռքի երակները՝ փորձելով ինքնասպան լինել:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում խոհանոցի հատակին հայտնաբերվել են արյան հետքեր և արնանման հետքերով խոհանոցային դանակ, որն առգրավվել է, խոհանոցի սեղանին՝ գրություն: Հարցաքննվել են վկաներ, առգրավվել են տուժողի և վերջինիս ամուսնու՝ դեպքի պահին կրած հագուստները, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական, դատաքիմիական փորձաքննություններ:

Տղամարդը ձերբակալվել է՝ կնոջ սպանության կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան