Ավելին 5 տարի առաջ - 19:57 26-06-2021

McAfee-ի հիմնադիրն ավելի վաղ արդեն փորձել էր ինքնասպան լինել բանտում․ La Vanguardia

Ամերիկյան և բրիտանական ծրագրավորող և գործարար, McAfee ընկերության հիմնադիր Ջոն Մաքաֆին, որին հունիսի 23-ին մահացած էին գտել իսպանական բանտի իր խցում, ավելի վաղ արդեն փորձել էր ինքնասպան լինել փետրվարի վերջին, գրում է La Vanguardia թերթը:

Ըստ թերթի տվյալների, փետրվարի 28-ին Մաքաֆին արդեն փորձել էր ինքնասպան լինել․ այդ ժամանակ բանտապահներին այդ մասին հայտնել էր նրա խցակիցը: Դրանից հետո ծրագրավորողին հոսպիտալացրել էին:

Աղբյուրները պարբերականին հայտնել են, որ դուրս գրվելուց հետո բժիշկները քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը խորհուրդ են տվել դիմել բանտային հոգեբույժի: Սակայն մասնագետը որոշել է, որ ձեռնարկատերը հոգեբուժական հատուկ օգնության կարիք չունի: Մաքաֆիին տեղափոխել են մեկ այլ բանտ:

2020 թվականի հոկտեմբերին, ԱՄՆ-ի պահանջով, Իսպանիայում ձերբակալվեց McAfee հակավիրուսային ընկերության հիմնադիրը՝ կրիպտոարժույթների հետ կապված խարդախության և հարկերից խուսափելու համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող