Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 14:40 26-05-2026

Հունիսի 7-ին պետք է որոշենք, որ մենք ենք տերը մեր հայ իրականության. մշակութային գործիչների հանդիպումը Սամվել Կարապետյանի հետ

Երեկ մի շարք մշակութային գործիչներ հանդիպել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի հետ: Նրանց թվում են եղել Աննա Մայիլյանը, Հովհաննես Իշխանյանը, Դավիթ Ամալյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո) և ուրիշներ:

Նրանք Սամվել Կարապետյանին են փոխանցել իրենց մտահոգությունները, քննարկել մի շարք կարևոր հարցեր:

«Մենք բոլորս՝ մշակույթի գործիչներս, մեր երկրի քաղաքացիներ ենք և անտարբեր չենք կարող լինել: Պարոն Կարապետյանի հետ հանդիպումը շատ ջերմ, մտերմիկ, հյուրընկալ էր, որտեղ մենք փոխանցեցինք մեր մտահոգությունները»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Աննա Մայիլյանը՝ անդրադառնալով հանդիպմանը:

Ըստ Աննա Մայիլյանի՝ քննարկվել են մի շարք կարևոր հարցեր՝ Հայաստանի դեմոգրաֆիկ պատկերը, 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հարցը, իրենց հուզող մշակութային հարցեր:

«Ոչինչ չենք տեսնում խաղաղության մասին, դա զուտ խոսքեր են: Պատմականորեն մենք պետք է զգոն լինենք նման հարևանների հետ, որովհետև նման հարևանների հետ մենք երբեք խաղաղություն չենք սպասել»,- ասաց Աննա Մայիլյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերություններին:

Լրագրողների հարցին՝ ինչ պետք է անել, որ իրավիճակ փոխվի, երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո) պատասխանեց, որ պետք է տեր կանգնել ոչ թե անձնական, այլ մեր ազգային, պետական իրավունքներին:

«Եթե հասկանանք, որ ես-ից շատ ավելի կարևոր է մենք-ը, մենք կարող ենք փոխել մեր կյանքը, կարող ենք փոխել այս ամենը, ինչ որ կատարվում է մեզ հետ: Մենք պետք է հասկանանք, որ մեր խնդիրը ոչ թե անցողիկ է, այլ մենք գոյաբանական խնդրի առաջ ենք կանգնած, և պետք է ճիշտ կողմնորոշվենք: Դրա համար ես հորդորում եմ բոլորին, որ պետք է անպայման մասնակցեն ընտրություններին, պետք է տեր կանգնեն իրենց ձայնին: Ես չեմ ուզում, որ որևէ մեկը իմ փոխարեն որոշի, թե ինչ է լինելու ինձ հետ, իմ պետության հետ, ես եմ որոշելու, և ես խնդրում եմ բոլորին, թող այդ գիտակցությունը ունենան և այդ գիտակցությամբ ամսի 7-ին մեկ մարդու պես մենք բոլորս պետք է որոշենք, որ մենք ենք տերը մեր հայ իրականության, և չթողնենք, որ մեր թշնամիները մեր փոխարեն որոշեն»,- ասաց Արսեն Գրիգորյանը:

Նա նշեց, որ ուզում է՝ մենք արժանի ժառանգորդը լինենք մեր նահատակների, որոնք իրենց արյամբ պահել և մեզ են հասցրել մեր պետությունը, որը մեր ինքնության երաշխավորն է, որպեսզի մենք չզրկվենք մեր ինքնության երաշխավորից:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին