Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:30 04-07-2024

Որոշենք՝ թթվասերն ինչ ա․ կանաչ պիտակովը լինի թթվասեր, նարնջագույնը՝ համարյա թթվասեր. Փաշինյան

Մենք 5 տարի քննարկում էինք և ի վերջո հասկացանք, որ կարող ենք և գտել ենք ձևը, թե ինչպես տարբերակենք կաթից պատրաստված թթվասերը, կաթից չպատրաստված թթվասերից: Այս մասին, այսօր կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով օրակարգում ընդգրկված չզեկուցվող օրենսդրական նախաձեռնությունը։

Նա հայտնեց, թե պարզել են, որ վաճառվող թթվասերների մեջ կամ կաթը շատ քիչ է, կամ շատ մեծ չափով խառնուրդներ են օգտագործում և պետք է որոշվի թե ի վերջո թթվասերն ինչ է։

«Որովհետև եթե կարելի է ոչ կաթից պատրաստել ապրանք և վրան գրել «թթվասեր», ապա հաջորդ պահին կարող ենք գալ եզրակացության, որ մսից էլ կարող ենք պատրաստել թթվասեր և վրան գրել «թթվասեր», ի՞նչն է խանգարում» ,-ասաց Փաշինյանը։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը բացատրեց, որ օրենսդրական փոփոխությամբ առաջարկում են կաթնային յուղով չպատրաստված թթվասերը նարնջագույն պիտոկով նշել և առանձին դարակաշարում դնել, իսկ կաթնային յուղով պատրաստածը՝ կանաչ պիտակով։

Նիկոլ Փաշինյանն էլ, նշելով, որ դրանից հետո կաթնային ապրանքատեսակների գները կբարձրանան, հայտարարեց, թե նախորդ նման փոփոխությունից հետո շուկայում հայտնվել են 1-2 ընկերություն, որոնք արտադրում են բացառապես կատնային հիմքով կաթնամթերք, ինչը կառավարության շնորհիվ է եղել։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին