Ներքին 2 տարի առաջ - 21:45 12-12-2023

Սինանյանը Ուկրաինայի չորս քաղաքներում կհանդիպի հայ համայնքների, գործարար շրջանակների և մշակութային գործիչների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 12-ի որոշմամբ՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը դեկտեմբերի 12-20-ը կգործուղվի Ուկրաինա, որի չոր քաղաքներում կհանդիպի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների, գործարար շրջանակների և մշակութային գործիչների հետ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից։

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումը՝
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին 2023 թվականի դեկտեմբերի 12-20-ը ներառյալ գործուղել Ուկրաինա (Օդեսա՝ դեկտեմբերի 12-14-ը, Դնեպր՝ դեկտեմբերի 14-15-ը, Խարկով՝ դեկտեմբերի 15-16-ը, Կիև՝ դեկտեմբերի 16-20-ը ներառյալ)՝ հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների, գործարար շրջանակների և մշակութային գործիչների հետ հանդիպումներ ունենալու նպատակով»,- ասվում է որոշման մեջ:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին