Արտաքին 3 ամիս առաջ - 18:30 24-05-2026

Քեմալականները պառակտվել են, Օզելի կողմնակիցները ամոթանք են տվել Քըլըչդարօղլուին

Պառակտում է տեղի ունեցել Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության՝ երկրի գլխավոր ընդդիմադիր ուժի ներսում, գրում են տեղական լրատվամիջոցները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անկարայի դատարանն անվավեր է ճանաչել ԺՀԿ-ի 38-րդ համագումարի (որը կայացել էր 2023 թվականի նոյեմբերի 4-5-ին) արդյունքները, որի ժամանակ կուսակցության նոր առաջնորդ էր ընտրվել Օզգյուր Օզելը:

Դատարանի որոշման հիմք են հանդիսացել իբր հայտնաբերված խախտումները՝ կապված, ենթադրաբար, համագումարի պատվիրակներին կաշառելու հետ։ Դատարանը որոշել է Օզելին հեռացնել կուսակցության ղեկավարությունից և կառավարումը ժամանակավորապես փոխանցել ԺՀԿ նախկին նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին:

Քեմալականների նախկին առաջնորդը ցանկություն է հայտնել վերադառնալ իր գրասենյակ, ինչը հարուցել է ԺՀԿ բազմաթիվ կողմնակիցների դժգոհությունը։

Կուսակցության ներսում փաստացի պառակտում է տեղի ունեցել։ Օզելի կողմնակիցները ամոթանք են տվել Քըլըչդարօղլուին՝ հայտարարելով, որ նա համագործակցում է իշխանությունների հետ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ