Արտաքին 3 տարի առաջ - 20:30 12-05-2023

Էրդողանն ամոթանք է տվել իր մրցակցին՝ վերջինիս հակառուսական հայտարարությունների համար

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամոթանք է տվել նախագահական ընտրություններում իր հիմնական մրցակից, ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին՝ կապված վերջինիս այն հայտարարության հետ, թե Ռուսաստանը միջամտել է երկրում տեղի ունեցող ընտրական գործընթացին։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, այս մասին Էրդողանն ասել է Ստամբուլում կայացած հանրահավաքի ժամանակ։

«Հիմա պարոն Քեմալը սկսել է ծաղրել Ռուսաստանին։ Նա ասում է, թե Ռուսաստանը ղեկավարում է Թուրքիայի ընտրությունները։ Ինչպե՞ս չես ամաչում։ Ի՞նչ կասես, եթե ասենք, որ Ամերիկան, Անգլիան և Գերմանիան ղեկավարում են ընտրությունները»,- հայտարարել է նա։

Նշենք, որ մայիսի 7-ին Էրդողանն իր կողմնակիցներին ցույց տվեց մի տեսանյութ, որտեղ իր հիմնական հակառակորդի ելույթի կադրերը տեղադրվում էին արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Մուրադ Քարայիլի պատկերի կողքին։ Լրատվամիջոցները հրապարակումն անվանել են կեղծ, իսկ Քըլըչդարօղլուն՝ դավադրություն, որի հետևում կանգնած են ռուսները։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 14-ին։ Նախագահական ընտրություններում հիմնական ընտրապայքարը տեղի է ունենում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։ Տարբեր հարցումների համաձայն՝ ընդդիմության թեկնածուն առաջատար է փոքր տարբերությամբ, սակայն հավանական է, որ հաղթողին որոշելու համար անհրաժեշտ կլինի երկրորդ փուլ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու, Հանրապետական-ժողովրդական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն Ռուսաստանին մեղադրել էր երկրում ընթացող նախընտրական քարոզարշավին միջամտելու մեջ։

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել էր Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմության Քըլըչդարօղլուի հայտարարությունը։ «Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ խոսք չի կարող լինել որևէ միջամտության մասին, և եթե ինչ-որ մեկը նման տեղեկություն է տրամադրել պարոն Քըլըչդարօղլուին, ապա նա ստախոս է»,- հայտարարել էր Պեսկովը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ