Ուղիղ եթեր
Արտաքին 52 րոպե առաջ - 22:57 23-10-2026

Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Այս մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

Ավելի վաղ՝ Թեհրան կատարած այցի ընթացքում, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Փեզեշքիանին հայտնել էր, որ Պուտինն ակնկալում է նրա այցը Մոսկվա՝ հոկտեմբերի վերջին այնտեղ անցկացվելիք Գազ արտահանող երկրների ֆորումի գագաթնաժողովին մասնակցելու համար, և հույս ունի հանդիպել նրա հետ։