Մամուլ 5 տարի առաջ - 08:56 31-08-2021

Անհետ կորածների հարազատները ամոթանք են տվել պատգամավորներին․ Հրապարակ

Անհետ կորածների հարազատները երեկ փորձել են ԱԺ հանդիպման ժամանակ մի հարցի պատասխան ստանալ՝ երբ է լուծվելու իրենց երեխաների հարցը։ ԱԺ նախագահը խոստովանել է, որ ոչ մեկն այդ հարցի պատասխանը չունի, ամեն ինչ անում են, որ լուծվի։ Նրանք պատգամավորներին ամոթանք են տվել, որ պատերազմից հետո երկրում հազար խնդիր կա, իսկ իրենք զբաղված են ծեծուջարդով, իշխանականներին են մեղադրել, թե «ո՞նց կարան նորմալ տղամարդիկ 15 հոգով մեկի վրա հարձակվեն»։ «Կտրիճներից» քչերն են ներկա եղել քննարկմանը, իշխանության դեմքը փրկել է նիստը վարող Ալեն Սիմոնյանը։

Մեկ ուրիշն էլ իշխանություններին մեղադրել է զոհերի եւ անհետ կորածների տվյալները կեղծելու, հարազատների գլխի տակ փափուկ բարձ դնելու մեջ։ Ներկա է եղել նաեւ ՀՀ ԱՆ դատաբժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանը։ Երբ նրան ասել են, որ անհետ կորածներից մեկի մասով կենտրոնը հեռախոսային խոսակցությամբ հաստատել է, որ աճյունն իրենց մոտ է, սակայն օրեր անց հայտնի է դարձել, որ անհետ կորածը գերության մեջ է, Բիշարյանը բերանը ջուր է առել ու չի կարողացել տակից դուրս գալ՝ առաջացնելով վերադասի զայրույթը։ Հավաքին մասնակցել են նաեւ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ԱԱԾ-ի, սոցապի ներկայացուցիչներ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Հրապարակ օրաթերթի» այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի