Ըստ էության 6 ամիս առաջ - 20:00 03-04-2026

Ըստ էության․ Փաշինյանն առանց գնանշման ՀՀ-ն աճուրդի է հանել․ ասում է՝ միմյանց վճարեք, տարեք

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանին։

Նրա հետ խոսել ենք Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ համագործակցության հուշագիր ստորագրելու, ընտրություններով Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար հավաքական ընդդիմության բավարար ռեսուրս և կազմակերպվածություն ունենալու հնարավորության, կիրակի օրը Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի, այցելվող եկեղեցու անունը նախօրոք չհայտարարելու Նիկոլ Փաշինյանի որոշման, 18-ամյա Դավիթ Մինասյանին 2 ամսով կալանավորելու, Նիկոլ Փաշինյանի կողմից ՊՊԾ աշխատակցի պահվածքն արդարացնելու, ՔՊ-ի ներքին քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ պահվածքի, հանրությանը պատերազմով սպառնալու և մի շարք այլ հարցերի շուրջ։

«Նիկոլ Փաշինյանն աճուրդի է հանել Հայաստանի Հանրապետությանը, բայց ո՛չ գնանշում է կատարել, ո՛չ էլ տեխնիկական բնութագիր է սահմանել, աճուրդի է հանել, ասում է որ մեկդ կարողանում եք տարեք, իմ հետ գործ չունեք, ինձ մի վճարեք, դուք միմյանց վճարեք, տարեք»,- ասաց նա։

Սարգսյանի շեշտմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի կործանման երաշխավորն է։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն