Ըստ էության 4 ամիս առաջ - 21:30 27-05-2026

Ըստ էության․ Այն, ինչ 8 տարի անում և ասում է Փաշինյանը, ամեն ինչ զրոյի վերածելն է․ Ավետիք Քերոբյան

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանին։

Նրա հետ խոսել ենք Մայիսի 28-ի զորահանդեսի, ութ տարի զորահանդես չանցկացնելու և ընտրություններից առաջ դրա անցկացման վերաբերյալ իշխանության որոշման, գերիների ու օկուպացված տարածքների առկայության պայմաններում զորահանդես անցկացնելու, զինանշանի փոփոխության, նոր համազգեստի ներկայացման, բանակը զրոյից կառուցելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարության, զորահանդեսից հետո ռազմական տեխնիկան Հանրապետության հրապարակից դուրս չբերելու, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հայտարարության, բանակաշինության մասին իշխանության հայտարարությունների, ընտրությունների, իշխանափոխության հնարավորության և մի շարք այլ հարցերի շուրջ։

«Դե, այն, ինչ ձեր մատնանշած մարդն անում և ասում է այսքան տարի, իրականում ամեն ինչ զրոյի վերածելն է։ Զրոյի է վերածվել մեր արժեհամակարգը, ամբողջությամբ դեգրադացվել է կրթական համակարգը, ռազմահայրենասիրական դաստիարակությունը, զրոյի են վերածել բանակը։ Իրականում բանակը ոչինչ է առանց մարտական ոգու, իսկ այսօրվա բանակում մարտական ոգի չկա»,- ասաց Քերոբյանը։ Ըստ նրա՝ զորահանդեսի անցկացումը քաղաքական փիար է։

Մանրամասները՝ տեսանյութում․

Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը