Ներքին 7 ամիս առաջ - 23:42 11-03-2026

Այսօր «կիսվեց» Մեծ Պահքը. Մասյացոտնի թեմ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյանցոտնի թեմից տեղեկացնում են. «ՄԵԾ ՊԱՀՔԻ ՄԻՋԻՆՔԸ՝ ԱՎԱԳ ՍԵՐՆԴԻ ՀԵՏ

Այսօր «կիսվեց» Մեծ Պահքը․ եկեղեցական օրացույցում այս օրը կոչվում է Միջինք։ Ժողովրդական սովորության համաձայն՝ հավատացյալները պատրաստում են ավանդական գաթա և սիրո ճաշի սեղանի շուրջ նշում պահքի կիսվելը՝ աղոթքով զորացած շարունակելով իրենց ընթացքը դեպի Սուրբ Հարության տոն։

Միջինքի օրը առանձնահատուկ էր Դաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու ծխական կյանքում։ Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր Միջինքին նվիրված սիրո ճաշ, որի շուրջ համախմբվել էին համայնքի ավագ սերնդի ներկայացուցիչները։

Հանդիպմանը հրավիրված էր նաև Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը, ով իր օրհնությունն ու ջերմ բարեմաղթանքները փոխանցեց ներկաներին:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին