Մշակույթ Ներքին 3 տարի առաջ - 10:21 19-02-2023

Բոլոր եկեղեցիների խորանների վարագույրները ծածկվեցին և փակ կմնան մինչև Ս. Զատիկ. փետրվարի 20-ից սկսվում է Մեծ Պահքը

Փակվեցին եկեղեցիների սուրբ խորանների վարագույրները: Այն խորհրդանշում է մարդու արտաքսվելուց հետո դրախտի դռների փակվելը: Խորանների վարագույները փակ կմնան մինչև Սուրբ Հարության՝ Սուրբ Զատիկի տոնը, և կբացվեն միայն Ծաղկազարդին: Այդ մասին տեղեկանում ենք Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջից:

«Փետրվարի 20-ից սկսվում է Մեծ Պահքը, վաղը Բուն Բարեկենդան է։

Բուն Բարեկենդանի նախորդ շաբաթ օրը մեր բոլոր եկեղեցիներում կատարվում է Երեկոյան ժամերգություն, որի ընթացքին էլ փակվում են խորանների վարագույրները։

Այս շրջանին Տավուշի թեմում, ավանդաբար, հոգևորականաց դասը յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին միաբանվում է միասնական աղոթքի համար։

Ճամփորդությունն սկսեցինք այսօր, Գոշավանքում։

Ինքնաքննությամբ, պահեցողությամբ և ապաշխարությամբ ճանապարհ ենք ընկնում դեպի մեր Հաղթանակի մեծագույն Տոնը՝ Սուրբ Հարության սքանչելի իրականությունը։ Տերը օգնական բոլորիս։
Ո՛ւնկն դիր, Տէ՛ր, աղօթից իմոց եւ նայեա՛ց ի ձայն խնդրուածաց իմոց»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին