Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 20:55 27-01-2026

Ինչ են հորինել Եկեղեցու դեմ Ստրասբուրգում. իշխանության վտանգավոր թեզը ընտրություններին ընդառաջ․ Մարուքյան

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել․

Սիրելի հայրենակիցներ, այն, ինչ իշխանությունը մատուցում է որպես առաջընթաց, իրականում հարված է մեր պետականությանը։ ԵԽԽՎ բանաձևը շրջանցել է քաղաքական հետապնդումներն ու բռնաճնշումները՝ դրա փոխարեն օրինականացնելով հարձակումը Եկեղեցու դեմ և հող նախապատրաստելով 2026-ին ընդդիմությանը «զտելու» համար։

Ստորև ներկայացնում եմ բանաձևի խնդրահարույց հատվածը, որտեղ տեղ են գտել բացառապես իշխանական թեզերը. Ինչ վերաբերում է լիակատար մոնիտորինգի ընթացակարգի տակ գտնվող երկրներին՝ 5.1. Հայաստանի. Վեհաժողովն իր ափսոսանքն է հայտնում Հայաստանում բոլոր կողմերից առկա չափազանց մեծ բևեռացման և քաղաքական հակառակորդների թիրախավորման (ստիգմատիզացիայի) կապակցությամբ։

Այն խորապես մտահոգված է Վարչապետի և Հայ Եկեղեցու առաջնորդի միջև առկա լարվածությամբ, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը յուրացնելու դավադրությունների մասին զեկույցներով։

Վերահաստատելով, որ 2018 թվականից ի վեր անցկացված երեք հաջորդական ընտրությունները զերծ են եղել անօրինականություններից՝ Վեհաժողովը վերստին նշում է հանրային ռեսուրսների չարաշահման և քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման վերաբերյալ կանոնակարգերի ներդրման անհրաժեշտությունը։

2026 թվականի հունիսի համապետական ընտրություններին ընդառաջ՝ Վեհաժողովը կոչ է անում բարելավել հարաբերությունները քաղաքական մեծամասնության և ընդդիմության միջև՝ երաշխավորելու համար, որ նախընտրական քարոզարշավը հիմնված լինի խնդիրների ու քաղաքականության վրա և զերծ լինի ընտրություններին մասնակցողների միջև անձնական հարձակումներից։

Մանրամասն՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն