Արտաքին 5 տարի առաջ - 17:16 26-06-2021

Ստրասբուրգում հայ-վրացական մաֆիայի դեմ գործողությունների շրջանակում 10 մարդ հայտնվել է քննչականում

Ստրասբուրգում հայ-վրացական մաֆիայի դեմ գործողությունների շրջանակում 10 մարդ հայտնվել է քննչական մեկուսարանում: Այս մասին հայտնում է ֆրանսիական Ֆիգարո-ն՝ հղումով անելով ոստիկանությանը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ հունիսի 21-ի վաղ առավոտյան 12 մարդ՝ հայեր ու վրացիներ, ձերբակալվել են Ստորին Հռենոսի հանրային անվտանգության վարչության և Իրավախախտումների դեմ պայքարի կենտրոնական վարչության աշխատակիցների կողմից:

Նրանց թվում են հայկական և վրացական հանցավոր խմբերի 2 պարագլուխները, ինչպես նաև նրանց օգնականները:

Նրանց ղեկավարած հանցավոր խմբերը մասնագիտացած են տարբեր տեսակի գողությունների գծով:

Ձերբակալված անձանց տներում խուզարկումների արդյունքում առգրավվել է 4 ավտոմեքենա, 1 մոտոցիկլետ, 5 ատրճանակ, 103 օծանելիք, 66 շիշ ալկոհոլային խմիչք, ավելի քան 17 000 եվրո կանխիկ գումար, մեծ թվով այլ գողացված ապրանք՝ կոսմետիկա, սնունդ, ինչպես նաև թանկարժեք զարդեր և կաշվից ապրանքներ:

Նրանց դեմ հետաքննությունը սկսվել է 2019 թվականին՝ վրացական 2 հանցավոր խմբերի անդամների ձերբակալությամբ, որոնք մասնակցել էին Ֆրանսիայի հարավում գտնվող Գրանդ Էստ երկրամասում ավելի քան 200 կողոպուտի: Հետաքննության ընթացքում ոստիկանությունը դուրս էր եկել Ստրասբուրգում գործող մաֆիոզ խմբավորման վրա:

Ամենից շատ դիտված

12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
13:14 Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
21:22 Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում. Կարապետ Պողոսյան
15:35 Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են