Մամուլ 8 ամիս առաջ - 08:25 24-01-2026

Գլխավոր դատախազը հովանավորում է Ալեն Սիմոնյանին. փաստաթուղթ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ում հասցեին (այդ թվում մեր լրագրողների մոտ) ՔՊ-ականները բավականին սուր քննադատությամբ են արտահայտվում, այնուամենայնիվ, շարունակում է հովանավորել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։
Ինչպե՞ս, փաստարկենք։

Այս տարվա հունվարի 8-ին «Ժողովուրդ» օրաթերթը ուղարկել էր հարցում ՀՀ գլխավոր դատախազին՝ հայտնելով, որ հանրային տիրույթում շրջանառվել են ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի հրապարակային ելույթներ/հայտարարություններ, որոնցում նա բարձրաձայնում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ բուքմեյքերական կազմակերպությունների հետ հնարավոր կապի, կախվածության/շահույթի մասին պնդումներ։

ՀՀ գլխավոր դատախազից հետաքրքրվել էինք՝ արդյոք դատախազությունում գրանցվել են այս մեղադրանքները ԶԼՄ հրապարակումների հիմքով՝ կապված ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ բուքմեյքերական ոլորտի հետ հնարավոր առնչության վերաբերյալ։ Եթե այո՝
• գրանցման ամսաթիվը,
• դիմումի/հաղորդման բնույթը,
• ի՞նչ ընթացք է տրվել (առանց նախաքննության գաղտնիք կազմող տվյալների)։

ՀՀ դատախազությունը նախաձեռնե՞լ է ստուգողական գործողություններ/նախապատրաստական ուսումնասիրություն կամ դիմե՞լ է իրավասու մարմիններին՝ ստանալու պարզաբանումներ Հայկ Սարգսյանի հայտարարությունների փաստական հիմքերի վերաբերյալ։ Եթե այո՝ ո՞ր մարմիններին և ե՞րբ։

Սկսվե՞լ է որևէ քրեական վարույթ (կամ նյութեր ուղարկվե՞լ են քննչական/հակակոռուպցիոն մարմին) նշված հայտարարությունների կամ դրանցում մատնանշված հանգամանքների հիմքով։ Եթե այո՝ խնդրում ենք նշել՝
• վարույթի մեկնարկի ամսաթիվը,
• իրավական որակման ընդհանուր բնույթը (օրինակ՝ հնարավոր կոռուպցիոն/շահերի բախում/պաշտոնեական լիազորությունների չարաշահում և այլն՝ առանց մանրամասների),
• որ մարմինն է իրականացնում քննությունը։

Եթե ՀՀ դատախազությունը որևէ գործընթաց չի նախաձեռնել, խնդրում ենք հայտնել՝
• ինչ իրավական/փաստական հիմքերով է գնահատվել, որ հանրային հայտարարությունները չեն բավարարում իրավական ընթացք տալու նվազագույն շեմը (հաղորդում հանցագործության մասին, բավարար տվյալներ և այլն)։

ՀՀ դատախազությունը դիմե՞լ է արդյոք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին կամ այլ լիազոր մարմինների՝ շահերի բախման/գույքային հայտարարագրման կամ հնարավոր ազդեցության թեմայով տեղեկատվություն ստանալու/փոխանակելու նպատակով։ Եթե այո՝ ե՞րբ և ի՞նչ շրջանակում։




Ինչպես տեսաք՝ մեր գրության մեջ մենք քրեական վարույթի մասին տվյալներ չէինք ուզել։ Ընդհակառակը, հետաքրքրվել էինք՝ կա՞ վարույթ, թե ոչ, եթե չկա՝ ինչու չեք նախաձեռնել, ստուգողական ինչ գործողություններ եք արել և այլն։

Այսպիսով, Աննա Վարդապետյանը հովանավորում է Ալեն Սիմոնյանին՝ իր բուքմեյքերական կազմակերպությունների հետ ունեցած ենթադրյալ շահերի բախումով»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 24․ 01․ 26

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է