Մամուլ 4 տարի առաջ - 08:18 28-04-2022

Ո՞վ է հովանավորում «հայ-ռուսական» միջոցառումները Հայաստանում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս օրերին մեծ թափ են ստանում ընդդիմության ապակենտրոն, ցանցային ակցիաները, որոնց կուլմինացիան, ինչպես հայտարարվել է, տեղի կունենա մայիսի 1-ին: Այդ օրը նախատեսվում է մեծ հանրահավաք:

«Փաստ» թերթի տեղեկություններով, ընդդիմության հայտարարած մեծ հանրահավաքից առաջ Երևանում նախատեսված է ևս մեկ մեծ միջոցառում։ Ինչոր մարդիկ ապրիլի 30-ին հանրահավաք են նախատեսում Շահումյանի հրապարակում, որն, ի դեպ, արտոնվել է Երևանի քաղաքապետարանի կողմից։ Մեր ունեցած տեղեկության համաձայն, այն նվիրված է լինելու հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Մեր աղբյուրները փոխանցում են, որ բավականին մեծ ծախս է արված համերգային բեմահարթակ կառուցելու, էստրադայի աստղեր ապահովելու և Ռուսաստանից հյուրեր բերելու համար։

Ի դեպ, կան տեղեկություններ, որ Մոսկվայում էլ շատ լավ տեսնում են, որ ՀՀ իշխանությունները «սառն» ու անտարբեր են Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առումով, քանի որ պետական որևէ մասշտաբային միջոցառում չի իրականացվել, փոխարենը, փաստացի, այս բացը փորձում են լրացնել որոշակի շրջանակներ: Ինչ վերաբերում է այդ «շրջանակներին», ապա Երևանի քաղաքապետարանի կայքից տեղեկանում ենք, որ ի գիտություն է ընդունվել քաղաքացի Աշոտ Գալստյանի դիմումը:

Խոսքը նույն Գալստյանի մասին է, որը մարտի 19-ին բազմամարդ երթ էր նախաձեռնել դեպի ՌԴ դեսպանատուն: Նրա մասին հայտնի է միայն, որ Տիգրան Ուրիխանյանի «Ալ յանս» կուսակցության վարչության անդամ է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում
18:50 Արթիկում կալանավորվել է «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանը