Արթիկում ՏԻՄ ընտրությունների նախօրեին բերման էին ենթարկվել «Հայրենիք» և «Ապրելու երկիր» կուսակցությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Մարգարյանը։
«Հրապարակ»-ին հայտնի է դարձել, որ Զեփյուռ Աբգարյանի նկատմամբ երեք ամիս ժամկետով կալանք կիրառելու որոշում է կայացվել։
«Հայրենիք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Լևոն Վահրադյանը լրատվամիջոցին ասել է, որ Աբգարյանի գործով քննության առարկա է դարձել հեռախոսազրույցը, որի ընթացքում, իր տեղեկություններով, մի կին խնդրել է ամուսնու համար դեղ ապահովել։
Վահրադյանի փոխանցմամբ՝ խոսքը շուրջ 600 դրամ արժողությամբ դեղի մասին է եղել։
hraparak.am