Ներքին 9 ամիս առաջ - 20:55 20-01-2026

Լուծված չէ հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանին բուժհաստատություն տեղափոխելու հարցը․ պաշտպան

«Քիչ առաջ տեսակցեցի 12 օր հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանին»,- հայտարարել է «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի պաշտպան Աստղիկ Մաթևոսյանը։

«Ինչպես միշտ, ուժեղ էր մտքով, հոգով և վճռական՝ իր գործողություններում, բայց ֆիզիկապես բավականին հյուծված էր։ Երկար շփվել չկարողացանք, քանի որ 12 օր հացադուլի և այն առողջական խնդիրների պայմաններում, որոնք առկա են Սամսոնյանի մոտ, նախընտրելի է պառկելն ու էներգիա խնայելը։

Հիշեցնեմ, որ Նարեկ Սամսոնյանի մոտ առկա են լուրջ առողջական խնդիրներ և հունվարի 15-ին «Արմավիր» ՔԿՀ այց կատարած բժիշկը շտապ վիրահատական միջամտություն է ցուցել։ Առողջական վիճակը վատանում է հացադուլի հետևանքով, իսկ օրգանիզմի հյուծման գործընթացն իր հերթին արագանում է՝ շտապ վիրահատական միջամտության անրաժեշտությամբ պայմանավորված։

Այս պահի դրությամբ դեռ լուծված չէ Սամսոնյանին անհապաղ բուժհաստատություն տեղափոխելու հարցը։ Մեծ հույս ունեմ, որ օր առաջ այդ հարցը լուծում կստանա»,- նշել է Մաթևոսյանը։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են

Ձեզ գուցե հետաքրքրի