Ներքին 1 տարի առաջ - 18:10 03-09-2025

Բաքվի բանտում 20 օր հացադուլի մեջ գտնվող Վիգեն Էուլջեքջյանի կինը օգնություն է խնդրում աշխարհից

Ադրբեջանում պահվող հայ գերի Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լինդա Էուլջեքջյանը, ահազանգել է ՝ ամուսինը արդեն 20 օր է՝ հացադուլ է անում Բաքվի բանտում։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Լինդա Էուլջեքջյանը պատմել է, որ երեկ իրեն զարմացրել է ամուսնու զանգը․

«Ես նրա հետ խոսեցի նաև անցյալ ամիս։ Նա արդեն 20 օր հացադուլ է անում։ Իմ ամուսինը փորձում է իր հացադուլի միջոցով դիմել աշխարհին՝ իր և իր բանտարկյալ ընկերների համար։ Ես կորցնում եմ ամուսնուս։ Իմ ամուսնու կյանքը վտանգված է։ Նա ասաց, որ իրեն բժիշկ է պետք, որ անտանելի ցավեր ունի։ Ադրբեջանցիները նրան բժշկական օգնություն չեն տրամադրում։ Ես դիմում եմ ամբողջ աշխարհին, նպատակս մեկն է՝ ուզում եմ, որ ամուսինս առողջ մնա»։

Կինը պատմել է, որ վերջին անգամ կարողացել է տեսնել ամուսնուն ամիսներ առաջ՝ տեսակապի միջոցով, որի ժամանակ նա հիվանդ էր և նիհարած․ «Պատկերացրեք հիմա՝ հացադուլից հետո ինչ վիճակում կլինի։ Խաղաղության պայմանագրից հետո գերիները պետք է ազատ արձակվեն։ Եթե պատերազմն ավարտվել է, ապա ինչի՞ են սպասում։ Ես նաև չգիտեմ՝ իմ ահազանգերն անտեսվո՞ւմ են, թե՞ ոչ։ Չգիտեմ՝ ինչ է կատարվում այնտեղ, բայց ամուսինս խնամքի կարիք ունի։ Ես գրառում եմ անում, բայց արդյոք որևէ մեկը ինչ-որ բան անո՞ւմ է։ Ուզում եմ դիմել Նիկոլ Փաշինյանին։ Դիմում եմ նրան որպես կին, ով կարիք ունի իր աջակցության։ Մենք կործանված ընտանիք ենք։ Ես խնդրում եմ նրան նայել բոլոր հուսահատ մայրերին։ Իմ խնդրանքը մեկն է բոլոր ղեկավարներից. խնդրում եմ, օգնեք ինձ»։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի