Ներքին 10 ամիս առաջ - 21:46 13-10-2025

Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանը զանգել է ընտանիքին. նա ծխախոտ և կարտոֆիլ է խնդրել

Ադրբեջանական բանտում պահվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքջյանը կապ է հաստատել ընտանիքի հետ։

Վերջինիս կինը՝ Լինդա Էուլջեքջյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ Վիգենը զանգել է ուրբաթ օրը։

«Ասաց, որ լավ է։ Նա ծխախոտ և կարտոֆիլ է խնդրել, ասաց, որ ուրիշ ոչինչ չի կարողանում ուտել, և միայն կարտոֆիլ խնդրեց»,- պատմել է կինը՝ ավելացնելով, որ չգիտեն, թե ինչպես են իրերը փոխանցելու նրան։

«Մենք դիմեցինք Սիրանուշ Սահակյանին, խնդրեցինք պարզաբանել, թե ինչ տարբերակ կա դրա համար, սակայն նա ասաց, որ ներկայումս իրենք այդ հարցում չեն կարող օգնել, չունեն որևէ տարբերակ՝ որեւէ իր փոխանցելու համար ։ Կարմիր խաչի՝ Ադրբեջանից դուրս գալուց հետո չկա որևէ կազմակերպություն, որը նրանց այցելում է այնտեղ ու որի միջոցով հնարավոր կլինի որևէ սնունդ, հագուստ կամ ծխախոտ ուղարկել»,- ասաց Լինդա Էուլջեքջյանը։

46-ամյա Էուլջեքջյանը Հայաստանի և Լիբանանի քաղաքացի է, որին առևանգել են ադրբեջանական զինված ուժերը Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնագրից մեկ օր անց, որը վերջ դրեց Արցախյան 44-օրյա պատերազմին։

Նա Ադրբեջանի կողմից պահվող վեց քաղաքացիական պատանդներից մեկն է։ Գերության մեջ նա արդեն երեք անգամ հացադուլ է հայտարարել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի