Մամուլ 7 ամիս առաջ - 08:30 17-12-2025

ՔՊ-ում մերժվածների թիվն ավելանում է. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեկ տեղեկացանք, որ ՔՊ վարչությունը մերժել է նաեւ ՔՊ-ի հնաբնակներից Հայկ Ցիրունյանի, ինչպես նաեւ՝ նորահայտ ՔՊ-ական Ջուլիետա Ազարյանի՝ Ջուլիի թեկնածությունը։ Եթե Հայկ Ցիրունյանի դեպքում ՔՊ-ում անակնկալի չեն եկել, համարում են, որ նա ասես այլմոլորակային լինի՝ իրերն ու երեւույթները միշտ սեփական «խոհափիլիսոփայությամբ» է վերլուծում (հիշեցնենք․ նա «Գործընթաց է երկրում, եղբայր» թեւավոր դարձած մտքի հեղինակն է), ապա շատերն անակնկալի են եկել Ջուլիի պարագայում, որը մինչեւ վերջին բջիջը ծառայում էր իշխանություններին եւ սրբազանների դեմ ամենակեղտոտ գրառումների ու հայտարարությունների հեղինակն էր, սակայն, փաստորեն, այդ անձնուրացությունը չի գնահատվել:

Հնարավոր է, որ նա՝ ինքն իր գործը փչացրեց, երբ մի բանավոր ելույթի ժամանակ անզգուշություն ունեցավ Սերժ Սարգսյանի մասին խոսելիս հարգալից «նախագահ» բառն օգտագործել, այն դեպքում, երբ փորձառու ուսապարկերը նրա մասին խոսելիս ասում են՝ «մերժվածը»։

Ստացվում է, որ մինչ այս պահը ՔՊ խմբակցությունից 4 պատգամավոր է մերժվել՝ Ջուլին, Շիշ բռնողը, Ցիրունյանը եւ Կարեն Սարուխանյանը։ Իհարկե, սա չի նշանակում, թե ՔՊ-ն նրանց անգործ ու անտեր կթողնի` նրանց գործադիրում մի բան կտան, որ ընդդիմության շարքերը չհամալրեն։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ