Տոնական օրերին, մարդկանց ապրելակերպով պայմանավորված, մահվան թիվն ավելանում է
copy image url

Տոնական օրերին, մարդկանց ապրելակերպով պայմանավորված, մահվան թիվն ավելանում է

Ներքին Խոսք 2 տարի առաջ - 13:59 27-12-2022
«Դա այդ ընտանիքի ավանդույթներից է կախված, որովհետև հիմնականում ամեն ընտանիք տարբեր չափով է տոնում»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Հրանտ Միքայելյանը՝ պատասխանելով հարցին, թե 4 հոգանոց ընտանիքը միջինում որքան գումար է ծախսում Ամանորի համար։ Միքայելյանն ասաց, որ նախորդ տարիների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դեկտեմբեր ամսի գնումները նախորդ ամիսների համեմատ աճում են կրկնակի.

«Մենք նախորդ տարիներից առևտրային շրջանառության հետ կապված ունենք տվյալներ և տեսնում ենք հետևյալ պատկերը, որ առաջ դեկտեմբերին տեղի էր ունենում առևտրի մոտավորապես կրկնակի աճ մյուս ամիսների համեմատ։ Այսինքն՝ երեք համեմատենք նոյեմբերի առևտրի հետ, ապա դեկտեմբերին կրկնակի առևտուր է տեղի ունենում, սա նշանակում է, որ այն, ինչ այդ ընտանիքը ծախսում էր մի ամսվա ընթացում մի հատ լրացուցիչ ծախս էլ անում է Նոր Տարվա համար։ Դա պարենային ծախսերի դեպքում կարող է կազմել պայմանական 150-200 հազար։ Դա վերաբերում է 4 հոգանոց ընտանիքին»,- ասաց Միքայելյանը։

Տնտեսագետն ասաց նաև, որ վերջին տարիներին նկատվում է Ամանորյա ծախսերի նվազման միտում։ «Բայց վերջի տարիների ընթացքում սկսել է այդ ինտենսիվությունը նվազել։ Դա նկատելի է 2004թ-ից սկսած, ամեն տարի ավելի քիչ են նշում Նոր Տարին։ Բավականին մեծ չափով իջել է նաև 2014թ-ի վերջից, եթե հիշում եք՝ այդ ժամանակ դրամը բավականին մեծ չափով նվազել է և դա ազդեց և դրանից հետո սկսեցին էլ ավելի քիչ նշել»։

Խոսելով միջինացված ինչ-որ գումարի չափից՝ Միքայելյանն ասաց. «Բայց կան ընտանիքներ ովքեր սիրում են տանը անցկացնել Ամանորը, կան ընտանիքներ, որ դրսում են նշում և այստեղ ես կդժվարանամ միջինացված բան ասել»։

Դա կախված է ընտանիքի ավանդույթներից կան ընտանիքներ, որոնք վերջին տարիներին նախընտրում են դրսում նշել։ Շատ մեծ տոնակատարություն անելն այդքան էլ նպատակահարմար չէ, քանի որ վերջին տարիներին մենք տեսնում ենք, որ ամանորյա ժամանակաշրջանում մահացության աճ է նկատվում»։

Միքայելյանն ընդգծեց, որ տոնական օրերին մարդկանց ապրելակերպով պայմանավորված մահվան թիվը ավելանում է։ «Նոր Տարվա օրերին լինում է լրացուցիչ մինչև 100 մահ, դա պայմանավորված է նրանով, որ մարդիկ ավելի շատ սկսում են խմել ալկոհոլային խմիչքներ և, դրանով պայմանավորված, մահացությունների թիվը ավելանում է»։