Արտաքին 3 տարի առաջ - 19:45 18-06-2023

Կախովկայի ամբարտակի ավերումից առաջացած ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն ավելանում է

Ուկրաինայում Կախովկայի ամբարտակի ավերումից առաջացած ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի։ Այս մասին հայտնել են Կիևի պաշտոնյաները, մինչդեռ ռուս պաշտոնյաները ասում են, որ 29 մարդ է զոհվել, այս մասին գրել է Reuters-ը։

Հունիսի 6-ին Կախովկայի ամբարտակի ավերումը հեղեղումներ է առաջացրել Ուկրաինայի հարավում և Ռուսաստանի վերահսկողության ներքո հայտնված Խերսոնում՝ ոչնչացնելով գյուղատնտեսական հողերն ու դադարեցնելով մատակարարումները խաղաղ բնակչությանը:

Ավելի քան 3600 մարդ տարհանվել է Խերսոնի և Նիկոլաևի շրջանների հեղեղված շրջաններից, 31 մարդ դեռևս անհետ կորած է, մոտ 1300 տուն մնացել է ջրի տակ, շաբաթ ուշ երեկոյան հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը տելեգրամյան իր ալիքում։

Խերսոնի շրջանում ռուսաստանյան վարչակազմի ղեկավար Անդրեյ Ալեքսեյենկոն իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ զոհերի թիվը հասել է 29-ի:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին