Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 13:48 08-11-2025

Մենք այս պահին չունենք իրավական անվտանգ միջավայր․ Արմեն Խաչատրյան

Իրավաբան Արմեն Խաչատրյանը ՀՀ արդարադատության բարեփոխումներին նվիրված հանդիպման ընթացքում նշել է, որ ներկայում արդարադատության համակարգում կատարված փոփոխությունները չեն հանգեցրել որակի բարձրացման, իսկ որոշ նախաձեռնություններ, իր խոսքով, ավելի են բարդացրել գործընթացները։

«Ակնհայտ է, որ կբարձրանա արդարադատության որակը։ Դե, բնականաբար, մեր ռեֆորմներն ու առաջարկները այս իշխանության ժամանակ թեև արվել են, բայց ուշադրության չեն արժանացել։ Դրանք իրականացնելու համար պետք է քաղաքական իշխանություն դառնայինք, որպեսզի բարեփոխումները կյանքի կոչվեին»,– ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ 2018-ից հետո իշխանությունները վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով ձեռնարկել են մի շարք քայլեր, որոնք, սակայն, իրական արդյունք չեն տվել։

«Ասացին՝ վերադասության կարգով բողոքարկեք։ Մարդիկ բողոքարկեցին, ստացան ստանդարտ պատասխաններ, իսկ նույն գործերն էլի ուղարկվեցին դատարան։ Արդյունքում դատավորները շարունակում են քննել նույն քանակի գործեր՝ ավելին, այժմ պետք է քննել նաև վերադասության վարույթները։ Դատական բեռը ոչ թե պակասեց, այլ ավելացավ»,– ընդգծեց իրավաբանը։

Խաչատրյանը անդրադարձավ նաև վարչական գործերի համար պետական տուրքի սահմանմանը՝ նշելով, որ այն ևս բացասական ազդեցություն է թողել քաղաքացիների իրավունքների իրացման վրա․ «Քաղաքացին այժմ պետք է վճարի պետական տուրք՝ երբեմն ավելի շատ, քան այն գումարը, որի համար դիմում է դատարան։ Սա որոշ չափով կրճատեց գործերի թիվը, բայց արդարադատության որակը չբարձրացավ»։

Իրավաբանի գնահատմամբ՝ նոր ներդրված հաշտարարի ինստիտուտը ևս չի արդարացրել ակնկալիքները․ «Եթե քաղաքացին դիմում է դատարան, նշանակում է՝ համաձայնության գալ չի ստացվել։ Այժմ նրան ասում են՝ նախ գնա հաշտարարի մոտ, մի քանի ամիս տանջվիր, հետո նոր՝ դատարան։ Արդյունքում ոչ թե գործերի թիվը նվազել է, այլ վարույթները պարզապես սառեցվել են»։

Խաչատրյանը եզրափակել է՝ նշելով․ «Այս ամենի ֆոնին մենք այս պահին չունենք իրավական անվտանգ միջավայր»։

Մանրամասները` տեսանյութում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից