Ներքին 4 տարի առաջ - 16:18 17-11-2021

Այս պահին հրադադար է։ Դիրքեր կան, որ հետ ենք վերցրել․ Արմեն Խաչատրյան

Հայաստանի արևելյան սահմանագոտում տեղի ունեցած ակտիվ ռազմական գործողությունների ընթացքում Զինված ուժերը մարտական դիրքեր են հետ վերցրել։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Այս պահին հրադադար է։ Դիրքեր կան, որ հետ ենք վերցրել» ,- ասաց Խաչատրյանը։

Պատգամավորը նպատակահարմար չհամարեց ասել, թե որտեղ ինչ են վերցրել և որ հատվածում ինչ իրավիճակ է։

Հարցին՝ հայկական կողմը ՀԱՊԿ-ին դիմել է, թե ոչ, Արմեն Խաչատրյանը պատասխանեց, որ չի կարող ասել՝ գրավոր դիմել է, թե ոչ, բայց դիմել է։

Արմեն Խաչատրյանը ևս մեկ անգամ պնդեց՝ միջանցք չի լինելու, և որևէ մեկն ուժով այդ խնդիրը չի կարող լուծել։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել