Արտաքին 7 ամիս առաջ - 21:24 31-10-2025

Ձերբակալվել է Ստամբուլի նախկին քաղաքապետի խորհրդականը


Ձերբակալվել է Թուրքիայում գործող գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամ, Ստամբուլի նախկին քաղաքապետ և այժմ կալանավորված Էքրեմ Իմամօղլուի խորհրդական Իբրահիմ Օզքանը:

Մասնավորապես նշվում է, որ վերջինիս ոստիկանությունը բերման է ենթարկել ցուցմունք տալու համար:

Հավելենք, որ Օզքանը եղել է ընդդիմադիր, ազգայնական «Լավ» կուսակցության (İYİ) կողմից Իմամօղլուին չաջակցելու մասին ընդունված որոշման դեմ արտահայտվածներից մեկը:

Նման մոտեցումից հետո վերջինս հրաժարվել էր կուսակցության անդամակցությունից 2023-ի դեկտեմեբրի 23-ին: Այդ ժամանակից ի վեր Օզքանը համարվել է այն մարդկանցից մեկը, ով կարծել է, որ պետք է աջակցություն ցուցաբերվի Իմամօղլուին:

Նշվում է նաև, որ 2024-ի մարտի 31-ի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններից առաջ Օզքանն աջակցել է «ԺՀԿ» և «Լավ» կուսակցությունների միջև համագործակցության ձևավորմանը, սակայն «Լավ» կուսակցության կողմից դրան չհամաձայնելուց հետո վերջինս հրաժարվել էր այդ կուսակցության Ստամբուլի ավագանու խմբի ղեկավարի պաշտոնից:

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը

Ձեզ գուցե հետաքրքրի