Արտաքին 2 տարի առաջ - 19:33 07-01-2024

Էրդողանը ներկայացրել է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում իր կուսակցության թեկնածուին

News.am-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի երկրի շրջակա միջավայրի նախկին նախարար Մուրատ Կուրումին ներկայացրել է որպես իշխող Արդարություն և զարգացում կուսակցության թեկնածու մարտ ամսվա Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում, հայտնում է Hyurryet- ը:

Կուրումը պայքարելու է Ստամբուլի գործող քաղաքապետ, ընդդիմադիր գլխավոր Ազգային հանրապետական կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուի դեմ, որի քաղաքապետ ընտրվելը 2019-ին վերջ դրեց Ստամբուլում իշխող կուսակցության 25-ամյա կառավարմանը։

Անցյալ տարվա մայիսին Էրդողանը վերընտրվեց նախագահի պաշտոնում, իսկ նրա կուսակցությունը և ազգայնական դաշնակիցները մեծամասնություն ստացան խորհրդարանական ընտրություններում:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն

Ձեզ գուցե հետաքրքրի