Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 19:39 13-10-2025

Երևանն աղետի շեմին է, իսկ քաղաքային իշխանությունն աշխատանքի իմիտացիա է անում

Oragir.News-ը զրուցել է քաղաքային պլանավորող, իրավաբան-իրավագետ, Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի հետ՝ անդրադառնալով այն փաստին, որ Երևանի տոնակատարությունը համընկավ այն ժամանակահատվածի հետ, երբ Նուբարաշենի աղբավայրում օրեր շարունակ հրդեհ էր՝ այրվում էր աղբը, և մայրաքաղաքը պատված էր ծխով ու աղբի հոտով։

«Ես կարծում եմ, որ Երևանը մեր բոլորի սիրելի քաղաքն է, և միանշանակ պետք նշել Էրեբունի-Երևանի տոնը. եթե քաղաքապետարանը փող ունի, ուրեմն թող հատկացնի: Հիմա երևանցիները և ընդհանրապես Երևանի հյուրերը նկատում են, որ քաղաքային վարչակազմը պրոֆեսիոնալ չէ և և ինչ-որ տեղ նաև սրտացավ չէ, իրականում քաղաքը շատ մոտ է բնական աղետին։ Բարեբախտաբար, շատ մեծ խնդիրներ չկան»:

Մնացականյանն ընդգծեց․ «Կարծում եմ, որ քաղաքային իշխանությունները պետք է ավելի աչալուրջ լինեն, վերջապես, թող վերջ տրվի էդ մոտեցումներին և աշխատանքի իմիտացիային, զբաղվեն գործով։ Օրինակ՝ կարելի է այնպես կարգավորել, որ Երևանի քաղաքապետի տեղակալներից մեկը ամենօրյա ռեժիմով զբաղվի միայն Նուբարաշենի աղբավայրի խնդրով, աղբավայրի հետագա վերամշակման գործարանի հարցերով, ինչպես նաև ամբողջ աղբահավաքության համակարգի ճիշտ կառավարումով՝ ժամանակակից էկոլոգիական ստանդարտների կիրառմամբ։

Մենք, դեռ չհամակերպված փոշու խնդիրների հետ, հիմա առնչվում ենք նոր, ավելի մեծ վտանգի՝ թունավորումների հետ: Փոշին խնդիր է ստեղծում առողջության համար, թունավոր գազերի արտանետումները վտանգ են ներկայացնում, և սա ոչ միայն քաղաքային ռեյտինգին է անդրադառնում, այլև երևանցիների վստահությանը՝ քաղաքային իշխանությունների հանդեպ»։

«Եթե այս կարևոր ստրատեգիական հարցերը չեն լուծվում և կենտրոնացած են տակտիկական քայլերի վրա, ավելի լավ կլինի, որ Երևանում ոչ մի խաղահրապարակ չփոխվի էս պահին, հավատացեք, ոչ մի մանկապարտեզ չվերանորոգվի, բայց այս կարևորագույն էկոլոգիական հարցերը լուծում ստանան: Եթե այսպես շարունակվի, 30 տարուց հնարավոր է՝ Երևանում ուղղակի ոչ մի նոր երեխա չծնվի, չլինեն մարդիկ, որոնք ցանկանան իրենց կյանքը այստեղ՝ նման միջավայրում կառուցել»,- եզրափակեց փորձագետը:




Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից