Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ երևի թե հազար անգամից ավելի վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է, որոշ դեպքերում էլ՝ բավականին խիստ, որ հետևողական լինեն իրենց վարչական շրջաններում բնակիչների ահազանգերին օպերատիվ արձագանքելու ուղղությամբ և պետք է բավականին խիստ մոտեցում ցուցաբերվի այն համատիրությունների ղեկավարների նկատմամբ, ովքեր արհամարհած կունենան իրենց բնակիչների կողմից բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի Կենտրոն վարչական շրջանում կարելի է ասել Երևանի քաղաքապետարանից ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանի աշխատավայրից 1-2 կիլոմետր հեռավորության վրա՝ Մաշտոցի 15՝ ժողովրդին ավելի շատ հայտնի «ագենստվա»-ի շենքի բակային հատվածում դեռ սովետական տարիներից եղել է ստորգետնյա ավտոկայանատեղի։ Իսկ հիմա այն վերածվել է կեղտաջրերի լճակի, որտեղ տիրում է գարշահոտություն։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: