Այս սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանը որպես ՀՀ վարչապետ Հեսսեյան խաղաղության մրցանակ ստացավ։ Մրցանակի գումարային մասը 25 հազար եվրո է, բայց ՀՀ վարչապետը դեռևս ոչ մի խոսք չի ասել այդ գումարը պետությանը փոխանցելու մասին, ինչը, ի դեպ, օրենքի պահանջ է։
Նույն կերպ Նիկոլ Փաշինյանը լռում է նաև Զայեդ մրցանակի մասին, որի գումարային մասը շատ ավելի զգալի էր՝ 500 հազար ԱՄՆ դոլար։
Ենթադրելի է, որ Փաշինյանի հաջորդ տարվա հայտարարագրից պարզ կդառնա, թե այդ վիթխարի գումարները ում մոտ մնացին, սակայն լռությունը հուշում է, որ Փաշինյանի իրավաբանները կարող են որևէ հանճարեղ միտք հայտնագործել, ըստ որի՝ հիշյալ 500 հազար դոլարը և 25 հազար եվրոն պատկանում են Նիկոլ Փաշինյանին։