Ավելին 4 տարի առաջ - 22:23 01-12-2021

Նշվել են Ամանորի ամենաանցանկալի նվերները

Ամանորի ամենաանցանկալի նվերները գուլպաները, մոմերն ու գավաթներն են պարզվել։ Այս մասին վկայում են SuperJob պորտալի հարցման արդյունքները։

Հարցման մասնակիցներն ամենաանպետք նվերներն են անվանել զգեստապահարանի այնպիսի իրեր, ինչպիսիք են գուլպաները, շապիկները և խալաթները (5%)։ Երկրորդ տեղում հուշանվերներն են՝ մոմեր, մագնիսներ, բանալու կախազարդերը և տարվա խորհրդանիշ արձանիկները (4%)։ Երրորդ տեղում է հայտնվել խոհանոցային սպասքը՝ գավաթներ, պատառաքաղներ և այլն (3%)։ Քաղցրավենիքն ու հիգիենայի պարագաները որպես անցանկալի նվեր են անվանել հարցվածների 2%-ը։

Անպետք նվերների թվում հարցվածների 11%-ը նշել է տարբեր իրեր՝ սրբիչներից ու գրիչներից մինչև դահուկներ և սկուտերներ: 14%-ը դժվարացել է պատասխանել, 1%-ը վատ տրամադրությունն է անվանել վատագույն նվերը։ Հարցվածների 24%-ն ասել է, որ ամենավատ բանը որևէ նվերի բացակայությունն է, 34%-ը նշել է, որ անցանկալի նվերներ չի ստացել։

Հարցումն անցկացվել է նոյեմբերի 9-ից 18-ը, որին մասնակցել է 1600 մարդ՝ Ռուսաստանի տարբեր մարզերից։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին