Ներքին Խոսք 3 տարի առաջ - 16:11 19-04-2023

Մեր իշխանությունը չի օգտագործում Ալիևի «նվերները»

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ադրբեջանցին սպանել է ԶՊՄԿ-ի պահնորդին և նրա հեռախոսով տեսաուղերձ նկարահանել։ Դատախազությունից հայտնում են նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործություն՝ մի խումբ անձանց կողմից) նախաձեռնվել է քրեական վարույթ:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ չի հասկանում՝ որոնք են այն պատճառները, որ խանգարում են մեր իշխանություններին օգտագործել այն բոլոր «նվերները», որոնք անում են Ալիևը, նրա վարչակազմը, զինվորները և առհասարակ Ադրբեջանը։

«Ցավալիորեն մեր իշխանությունը շատ երկար ժամանակ չի օգտագործում այն ամբողջ գործիքակազմը, որը որ նվիրում է Ալիևը և իր վարչակազմը, դա շատ ցավալի է։ Ինչ վախեր և տրամաբանություն ունեն՝ դա չեմ կարող նշել, շատ վաղուց դադարել եմ հասկանալ որևէ տրամաբանություն իշխանությունների գործողությունների մեջ, բայց համարում եմ նաև անթույլատրելի, առանձին դեպքերում նաև հանցավոր, քանի որ Հայաստանի համար ունենում են շատ ծանր հետևանքներ»,- ասաց Կարապետյանցը։

Հարցին, թե ինչո՞ւ են իշխանության ներկայացուցիչները խուսափում Հայաստանում հայտնված և սպանություն գործած ադրբեջանցուն դիվերսանտ անվանելուց՝ Կարապետյանցը պատասխանեց.

«Այն, թե դա որքանով է համապատասխանում իրականությանը, կարող են հաստատել միայն իրավապահ մարմինները, այդպիսի տեղեկություններ ես չունեմ ու ունենալ չեմ կարող, բայց ցավը նրանում է, որ մեր հասարակությունը որքանով է վստահում իրավապահ մարմիններին, դա դժվար հարցերից մեկն է, որովհետև իրավապահ համակարգը նույնիսկ ներսի հարցերին չի կարողանում ճիշտ իրավական գնահատական տալ, շատ դեպքերում ինչ-ինչ նպատակահարմարություններով գնահատականներ տրվում են կամ չեն տրվում, մեծ մասամբ չեն տրվում, էլ ուր մնաց արտաքին քաղաքական հարցերի մասին ճշգրիտ գնահատական տան»,- ասաց Կարապետյանցը և հավելեց, որ սա խոսում է այն մասին, որ մեր իրավապահ մարմինները այնքան էլ անկախ չեն։

Հարցին, թե ինչ ճակատագրի կարժանանան Հայաստանում գտնվող ադրբեջանցիները, հնարավոր համարում եք, որ նրանց առանց որևէ նախապայմանի վերադարձնեն Ադրբեջան՝ Կարապետյանցն ասաց. «Կդժվարանամ ասել, եթե պարզվեց, որ իրենք հանցագործություններ են արել, պիտի դատապարտվեն, դա կլինի մեր տարածքում գործող օրենքներին համապատասխան, կարտահանձնվեն, թե չէ, կդժվարանամ ասել, դրան կկարողանան պատասխանել միայն իշխանությունները»,- ասաց Կարապետյանը։

Կարապետյանցն ասաց, որ տեղին կլինի այդ ադրբեջանցիներին փոխարինել Բաքվում գտնվող մեր գերիների հետ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին