Ներքին Միտք 1 տարի առաջ - 21:35 15-07-2025

Սրանց ոչ մի խաղաղություն պետք չէ, սրանք պատերազմի են պատրաստվում ամեն օր, իսկ բանակցությունները իմիտացիա են

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Արևմտյան Ադրբեջանի համայնք անունով կազմակերպությունը հրատարակել է «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» գրքի 1-ին հատորը: Հուլիսի 3-ին շնորհանդես Նաֆտալանում, Զարդաբում, հուլիսի 4-ին՝ Աղստաֆայի, 7-ին՝ Շամքորի, Ապշերոնի, Խաչմազի, 8-ին՝ Գոյգոլի, Բիլասավուրի, Յասամալի, Սիյազանի, մեկ օր անց՝ Սաաթլիի, Քենգերլիի, Հաջիբուլաղի, Մինգեչավուրի, Եվլախի, Իմիշլիի, Գեդաբեյի, Օրդուբադի, Շիրվանի, 10-ին՝ Աղսուի, Ջալիլաբադի, Դաշքեսանի, Լերիքի, Սամուխի, Ուչարի, Քախի,Նիզամիի, Բաքվի Փիրալլահի շրջաններում, 11-ին՝ Նախիջևան քաղաքում, Աստարայի, Գոյչայի, Քելբաջարի, 14-ին Գյանջայի, Ղազախի, այսօր Բալախան քաղաքում, Գոբուստանի, Սուրախանի, Ղուբայի շրջաններում...

Բոոր այս միջոցառումները կազմակերպվում են պետական ֆինանսավորմամբ ու պետական կառույցների աջակցությամբ՝ վարչական շրջանների ղեկավարության մասնակցությամբ:

«Այսօր մենք գիտենք, որ Արևմտյան Ադրբեջանի հողերի վրա է ստեղծվել հայկական պետությունը: Երևանի խանությունը, Զանգեզուրը, Գոյչան մեր պատմական հողն է, մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք այդ հողեր, ու մենք կվերադառնանք՝ բացականչության նշան»:

Սա գրում եմ, որպեսզի բոլորիս հասկանալի լինի, որ սրանց ոչ մի խաղաղություն պետք չէ, սրանք պատերազմի են պատրաստվում ամեն օր, իսկ բանակցությունները իմիտացիա են ընդամենը: Այդպես արեցին Արցախը գրավելու նախապատրաստության տարիներին, բայց հիմա հաստատ 30 տարի չեն ձգելու: Ի վերջո, պետք է առերեսվել իրողությունների հետ ու միջազգային կեղծ փրկիչներ չփնտրել, այդպիսիք չեն եղել, չկան ու չեն լինելու»:

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը
13:58 Գագիկ Ղազինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԵՊՀ-ի