Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 19:21 13-10-2025

Բեռլինում ներկայացվել է արցախահայերի վերաբերյալ շվեյցարական խաղաղության նախաձեռնությունը

Հոկտեմբերի 8-9-ին Բեռլինում և Բունդեսթագում ներկայացվեց Շվեյցարիայի խորհրդարանի հաստատած խաղաղության նախաձեռնությունը՝ Լեռնային Ղարաբաղի արդար խաղաղության համար։

Շվեյցարացի պատգամավոր Էրիխ Վոնթոբելը ներկայացրել է նախաձեռնությունը՝ քննարկելով բռնագաղթված արցախահայերի վերադարձի իրավունքն ու գերիների հարցը։

Նախաձեռնությունը կյանքի է կոչվում Գերմանահայոց կենտրոնական խորհրդի (ZAD) և
Christian Solidarity International-ի (CSI) աջակցությամ:

Ելույթներով հանդես են եկել Ջոն Էյբները (CSI) և Ջոնաթան Շպանգենբերգը (ZAD)՝ կոչ անելով պաշտպանել արցախահայերի իրավունքները։

«Մենք չենք պահանջում պատժամիջոցներ, այլ սեղան, որի շուրջը տեղ կունենան նաև տեղահանվածները»,- ասել է Էրիխ Վոնթոբելը։

Տեսաուղերձներով հանդես են եկել նաև Լուիս Մորենո Օկամպոն և Արտակ Բեգլարյանը՝ միջազգային աջակցության կոչ անելով Արցախին։

Այս նախաձեռնությունը շարունակական բնույթ է կրում․ նախատեսվում է նման հանդիպումների անցկացում նաև այլ երկրների խորհրդարաններում՝ Եվրոպայի տարբեր մայրաքաղաքներում։

Նախաձեռնության հեղինակներն ու գործընկեր կազմակերպությունները վստահություն են հայտնել, որ այս ծրագիրը կհաջողվի և կնպաստի կայուն ու արդար խաղաղության հաստատմանը Հարավային Կովկասում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին