Ներքին 4 տարի առաջ - 17:03 26-07-2021

Հայ-շվեյցարական գործարար կապերի հեռանկարների ներուժը հսկայական է. Ստեֆանո Լազարոթո

ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Ստեֆանո Լազարոթոն անդրադարձել է հայ-շվեյցարական գործարար կապերի հեռանկարներին՝ ընդգծելով, որ կա հսկայական ներուժ:

Ստեֆանո Լազարոթոն նման կարծիք է հայտնել «Նորարարության օր» համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ՝ կոչ անելով հայկական ընկերություններին օգտվել իրենց ընձեռված գործիքներից՝ Շվեյցարիայում իրենց ներկայությունը ընդլայնելու համար:

«Շվեյցարիա-Հայաստան հարաբերությունները բավական ընդլայնված են տարբեր ուղղություններով: Տնտեսական հարաբերությունները մեր համագործակցության ամենազարգացած բաղադրիչներից են: Բացի այդ, մենք շատ ակտիվորեն համագործակցում ենք Հայաստանի կառավարության հետ կառավարման ոլորտում՝ կենտրոնանալով հատկապես ներմուծման, գյուղատնտեսության, տնտեսական զարգացման ուղղությունների բարեփոխումների վրա: Բայց, անշուշտ, տնտեսական սեկտորից բացի՝ մենք համագործակցում ենք նաև բազմաթիվ այլ ոլորտներում: Մենք շատ ուժեղ կապեր ունենք մշակույթի դաշտում, մենք փոխգործակցում ենք կրթության ոլորտում: Բացի այդ, Շվեյցարիան Հայաստանի հիմնական գործընկերներից է միջազգային համագործակցության ոլորտում», - ասաց դեսպանը՝ ավելացնելով, որ Շվեյցարիան այժմ տարբեր ծրագրեր է իրականացնում Հայաստանի հարավային և հյուսիսային շրջաններում՝ աջակցելով երկրում հավելյալ արժեքի և աշխատատեղերի ստեղծմանը:

Հայ-շվեյցարական հարաբերությունների ակտիվ ոլորտներից են նաև տեղեկատվական տեխնոլոգիաները, դեղագործությունը, հանքարդյունաբերությունը և այլն:

Ինչ վերաբերում է առևտրատնտեսական հարաբերություններին և ներդրումներին՝ դեսպան Լազարոթոն շեշտեց, որ ինչպես Երևանում մեկնարկած «Նորարարության օր 2021» համաժողովը, այնպես էլ Շվեյցարիայի «արտոնությունների ընդհանրացված համակարգը» (GSP), որն այժմ բավարար չափով չի օգտագործվում Հայաստանի կողմից, շատ լավ գործիքներ են հայկական ընկերությունների համար ընդլայնելու իրենց ներկայությունը Շվեյցարիայում:

Դեսպանը հավաստիացնում է, որ շվեյցարական ընկերություններն էլ իրենց հերթին հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ անելով: Ըստ նրա՝ հայ-շվեյցարական գործարար հարաբերությունները զարգացման հսկայական ներուժ ունեն:

«Եթե այդ ներուժը չլիներ, մենք այսօր այստեղ ներկա չէինք լինի: Ես կարծում եմ, որ ներուժը հսկայական է, այն շատ մեծ է: Այս պահին հիմնական մարտահրավերներից են ինչպես կորոնավիրուսին հարմարվելը, այնպես էլ՝ մեր գործիքներն այս նոր իրավիճակին ադապտացնելը: Մենք պետք է հնարավորինս ստեղծարար լինենք: Մի քանի նախագիծ արդեն հաստատվել է: Այդ մասին ես ավելի մանրամասն կխոսեմ մեկ այլ առիթով, քանի որ մենք իսկապես շատ դրական քայլեր ենք արել», - ասաց Ստեֆանո Լազարոթոն:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից