Արտաքին 4 տարի առաջ - 13:42 02-02-2022

«Մենք, ի՞նչ է, պատերազմենք ՆԱՏՕ-ի բլոկի հետ»․ Պուտինը՝ Ուկրաինայի դաշինք մտնելու հեռանկարների մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ հրապարակայնորեն մեկնաբանել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անվտանգության երաշխիքների վերաբերյալ պատասխանը։ Նա ելույթ է ունեցել Կրեմլում՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպումից հետո։

«Ասում են, որ Ուկրաինան պետք է ընդգրկվի ՆԱՏՕ-ի կազմում: Ուկրաինայի դոկտրինալ փաստաթղթերում ասվում է, որ նրանք ցանկանում են Ղրիմը վերադարձնել ռազմական ճանապարհով: Եկեք պատկերացնենք, որ ՆԱՏՕ-ի անդամ Ուկրաինան գործողություններ է սկսում Ղրիմում (ես չեմ խոսում Դոնբասի մասին): Սա Ռուսաստանի ինքնիշխան տարածքն է, մենք ի՞նչ է, պատերազմենք ՆԱՏՕ-ի բլոկի հետ, ինչ-որ մեկը մտածե՞լ է, կարծես թե՝ ոչ»,- ասել է քաղաքական գործիչը։

ՌԴ նախագահը նաև ասել է, որ ԱՄՆ-ն անտեսել է անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի սկզբունքային մտահոգությունները։ Նրա խոսքով, Արևմուտքի պատասխանում «համարժեք կերպով հաշվի չի առնվել Ռուսաստանի երեք հիմնական պահանջները․ ՆԱՏՕ-ի ընդլայնման անթույլատրելությունը, Ռուսաստանի սահմանների մոտ հարվածային զենքի համակարգեր տեղակայելուց հրաժարվելը և Եվրոպայում դաշինքի ռազմական ենթակառուցվածքները 1997 թվականի վիճակին վերադարձնելը»։

«ՆԱՏՕ-ն անդրադառնում է երկրների ազատ ընտրության իրավունքին, սակայն չես կարող ուրիշների հաշվին ամրապնդել ինչ-որ մեկի անվտանգությունը»,- ասել է Պուտինը։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան