Արտաքին 5 տարի առաջ - 10:49 30-08-2021

Շվեյցարական հետախուզությունը նախազգուշացնում է պատվաստումների կենտրոնների վրա հնարավոր ահաբեկչությունների մասին

Շվեյցարական Համադաշնության հետախուզական ծառայությունը չի բացառում, որ ահաբեկիչները կարող են հարձակվել կորոնավիրուսի դեմ պատվաստումների կենտրոնների վրա: Այս մասին հայտնում է Neue Zürcher Zeitung-ը՝ վկայակոչելով հետախուզական ծառայության պատասխանը:

Ենթադրվում է, որ ահաբեկիչները կարող են որպես թիրախ ընտրել պատվաստանյութ տեղափոխող մեքենաները:

Հետախուզական ծառայությունը մեկնաբանել է իրավիճակը՝ կապված Աֆղանստանի իշխանությունների և «Թալիբանի» հետ, ինչպես նաև գնահատել է երկրի համար հնարավոր հետևանքները:

Թալիբների կողմից Քաբուլում իշխանության զավթումը, շվեյցարական հետախուզության փորձագետների կարծիքով, ոչինչ չի փոխում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը գնահատելու հարցում:

«Հարձակումները կարող են ուղղված լինել նաև COVID-19-ի դեմ պատվաստման կենտրոնների, պատվաստանյութերի փոխադրման և պատվաստանյութերի արտադրողների վրա»,- ավելացրել է հետախուզական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Իզաբել Գրաբերը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին